ՀՀ ՊՆ պարզաբանումը ՊՎԾ-ի իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+30.09 oC

ՀՀ ՊՆ պարզաբանումը ՊՎԾ-ի իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ

17:58 11.03.2020

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական www.supervision.am կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերջինս ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Նշվածի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում ՀՀ ՊՆ-ն իրականացնում է շուրջ 1000-1100 գնման գործընթաց, որոնցից յուրաքանչյուրը միջինում պարունակում է 8-10 չափաբաժին: Ընդ որում, օրական կտրվածքով միաժամանակ ընթացող և տարբեր փուլերում գտնվող գնման ընթացակարգերը տատանվում են 50-200-ի շրջանակում, իսկ նշված ընթացակարգերի արդյունքում արդեն իսկ կնքված պայմանագրերի կատարման հետ կապված գործընթացները պատկառելի ծավալ են կազմում:

Գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կատարման նշված ծավալի մեջ, բնականաբար,  կարող են արձանագրվել ինչպես բողոքներ, այնպես էլ թերացումներ և մատակարարումների հետ կապված խնդիրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ ՊՆ գնումները մշտապես գտնվում են ստուգումներ իրականացնող և իրավապահ տարբեր մարմինների ուշադրության կենտրոնում։ Այս առումով, օրինաչափ է, որ ՊՆ գնումների գործընթացի շրջանակում պարբերաբար նախաձեռնվում են ինչպես քրեական, այնպես էլ դատական գործընթացներ:

Հարկ ենք համարում նշել, որ վերոհիշյալ թերացումների մասով չի բացառվում ՊՆ համակարգի պատասխանատուների բարեվարքության հետ կապված խնդիրների առկայությունը։ Այդուհանդերձ, հավաստիացնում ենք, որ ՀՀ ՊՆ-ն մշտապես և հետևողականորեն իրականացնում է լրջագույն միջոցառումներ՝ ուղղված հատկապես գնումների գործընթացում ներգրավված աշխատակիցների բարեվարքության բարձրացմանն ու ամրապնդմանը»:

Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

23:32 31.07.2025

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

23:19 31.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...

BACK_TO_TOP