15:19 05.06.2018
Հայաստանի բուժհաստատությունները հաճախ մերժում են պետպատվերով բուժման ենթակա մարդկանց բուժումն իրականացնել՝ հիմնավորելով նրանով, թե պետության կողմից դրա համար հատկացված միջոցները սպառվել են։ ՀՀ Ազգային ժողովում առողջապահության ոլորտի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը առողջապահության նախարարին հարցրեց, թե ինչ լուծում է տեսնում այս ոլորտում։
Նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ խնդիրն ունի երեք մակարդակ՝ առողջապահական հիմնարկները պատշաճ չեն ֆինանսավորվում, եղած ֆինանսավորումն էլ բաշխվում է անհավասար, երբեմն էլ գումարը վերջացած լինելու մասին խոսքերը պարզապես կեղծիք են լինում։
Արսեն Թորոսյանի պնդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշտապես խորհուրդ է տալիս առողջապահությանն ուղղվող պետական միջոցները հասցնել ՀՆԱ-ի 3-4 տոկոս մակարդակի, մինչդեռ Հայաստանում դա 1․5 տոկոսի մակարդակում է։ Սրա դեմ նախարարը մտադիր է պայքարել ու մեծացնել ոլորտին հատկացվող ֆինանսավորումը։
Մյուս խնդրի վերաբերյալ նախարարը նշեց, որ հիմա պետությունը պայմանավորվում է բուժհիմնարկների հետ ու գումար տալիս նրանց նախապես՝ պետպատվերով բուժում իրականացնելու համար։ Արդյունքում որոշ բուժհիմնարկներ շատ գումար են ստանում, մյուսները՝ քիչ։ Նախարարն առաջարկում է այսուհետ անցնել պոստ-ֆակտում տարբերակի՝ որքան պետպատվերով բուժում լինի բուժհիմնարկում, այդքան էլ նրան ֆինանսավորեն, բայց տարվա ավարտին։
Երրորդ խնդրի վերաբերյալ նախարարը նշեց, որ արդեն ունեն փորձնական ծրագիր, որով առցանց ցուցադրելու են, թե յուրաքանչյուր բուժհիմնարկ որքան պետական ֆինանսավորում ունի և ժամանակի ցանկացած պահի այդ ֆինանսավորումից որքան է մնացել։ Սա կարվի նրա համար, որ բուժհիմնարկները մարդկանց չխաբեն, թե պետպատվերի միջոցները սպառվել են։
08:50 26.05.2025
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները ԳազայումԲունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...
08:06 26.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...