15:59 05.06.2018
Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը, իսկ նիստերը բոյկոտում են: SHANTNEWS.AM-ի հետ զրույցում Արտաշատի քաղաքապետը նշեց, որ այս մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Նրա խոսքերով՝ ոչ ոք անձամբ նման պահանջով իրեն չի մոտեցել:
«Եթե կա նման բան, ուրեմն նրանք պարտավոր են կոնկրետ հիմքերով գալ ու պահանջ ներկայացնել: Մենք ունեցել ենք ավագանու հերթական նիստ, քվորում տեղի չի ունեցել, մի քանիսը բացակայել են, բայց բոյկոտի մասին խոսք չի եղել. ամեն մեկն իր անձնական պատճառներն է ներկայացրել բացակայության վերաբերյալ»,- ասաց Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ավագանու անդամ Գոռ Նազարյանը մի շարք խնդիրներ էր ուղենշել, որոնք ստիպում են իրենց բոյկոտել նիստերը:
«Բոյկոտում ենք մասնավորապես կադրային ոչ ճիշտ քաղաքականության, քաղաքի աղտոտվածության, տեղական տուրքերի դրույքաչափերի բարձր լինելու և շատ այլ պատճառներով: Արտաշատի լիճը մի թեթև մաքրել են և աղբը լցրել դրա հարակից մատուռի հետևը»,- ասել էր նա:
Իսկ Կարեն Բենիամինյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում իր զարմանքն արտահատեց բարձրացված խնդիրների վերաբերյալ, քանի որ, նրա խոսքերով, ավագանու անդամները մինչ այժմ լռել են, միայն հիմա են բարձրաձայնում:
«Տեղական տուրքերն ամեն տարի հենց ավագանու անդամներն են ընդունում, տարիներ շարունակ նույն դրույքաչափն է եղել: Եթե հարցեր կային, կարող էին տեղական տուրքերն ընդունելու ժամանակ ավագանու նիստերին բարձրացնել այդ հարցերը: Ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա քաղաքում ամեն օր այն իրականացվում է, եթե լինում են աղտոտված տարածքներ, ահազանգեր են լինում և հարցը լուծվում է»,- ասաց քաղաքապետը:
Բենիամինյանը շեշտեց՝ իր աշխատակազմում խնամի, ծանոթ, բարեկամներ չկան: Նա չգիտի, թե կադրային ինչ սխալ քաղաքականության մասին է խոսքը:
08:50 26.05.2025
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները ԳազայումԲունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...
08:06 26.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...