20:59 15.03.2020
Մարկոս քահանա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկար ա ստացվել, ես մեղք չունեմ …
Առավոտյան վանքում եմ։ Մի կին մոտեցավ օրհնություն խնդրելու, թույլ չտվեցի, որ առաջ գար, ասացի Աստված օրհնի քեզ։ Փորձեց մոտենալ՝ գլուխը խոնարհելով։ Ասացի պետք չի մորաքույր ջան, Աստված օրհնի ձեզ, հիմա համավարակի օրեր են, որ աջս չհամբուրես, ես էլ ձեռքս գլխիդ չդնեմ, անհոգ եղիր, օրհնությունը այսպես էլ կփոխանցվի։ Նայեց վրաս ու շատ անկեղծ, միամիտ ասաց. «Ես չեմ վախենում, ես հավատքով մարդ եմ»։ Ես էլ պատասխանեցի, թե գիտես ես եմ վախենում։ Զարմացած նայեց վրաս, իսկ ես շարունակեցի ու ասացի, որ իմ չէ, այլ իր համար եմ վախենում, մեկ էլ տեսար վարակված եղա ու իրեն էլ վարակեցի։ «Չէ, Տեր Հայր ինձ բան չի լինի»,- ասաց ու անցավ։
Մեկ ուրիշ կին էլ իրար անցած, շնչակտուր մոտեցավ ու երբ իմացավ, որ պատարագ լինելու է, ասաց. «Փառքդ շատ Տեր Աստված, ես էլ մտածում էի էս մի պատարագն ունեինք, էն էլ մեզանից վերցրեցին արդեն»։ Կանգնեցրի կնոջը, փորձեցի բացատրել, որ եթե նույնիսկ վաղը կամ մյուս շաբաթ պետք լինի, որ պատարագները փակ ու առանց հավատացյալների անցկացվեն, անգամ այդ դեպքում չասեք, որ ձեզանից վերցրեցին էտ մի պատարագն էլ։ Պատարագը երբեք էլ չի վերցվի ձեզանից։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Չհամոզվեց… ինչևէ։
Երեկոյան տուն գալուց էլ տեսա, որ գրեթե բոլոր բակերում մարդիկ հավաքված զրուցում են, հետագա անելիքները քննարկում, մեր շենքում արտառոց եռուզեռ է, իրար հյուր են գնում, ընտանիքներով հավաքվում, խանութներում որ լրիվ անտանելի վազք ու իրարանցում է։ Ինձ թվում է պատարագների անցկացման ու եկեղեցիների բաց ու փակ լինելու մասին անհանգստացող պետական և ոչ պետական գործիչները սա էլ պիտի լավ տեսնեն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն սրա դեմ։
Ու այսպես բազմաթիվ օրինակների եմ այսօր հանդիպել։
Ու հիմա ուզում եմ ասել հետևյալը.
Ժողովուրդ, հավատքի զորությունը միտումնավոր խնդիրների մեջ ընկնելով չի արտահայտվում։ Հավատք ունենալ չի նշանակում ինքնակամ գնալ մտնել կրակի մեջ ու ասել, որ ես չեմ վառվելու, որովհետև հավատացյալ եմ։ Եթե հարցը հավատքի մեջ է, ապա ստացվում է ոչ մեկս հավատք չունենք։ Չէ՞ որ, երբ հարբուխի նշաններ ենք ունենում, դեղամիջոցներ ենք ընդունում կամ երբ այլ ավելի բարդ հիվանդություններ ենք ունենում, դիմում ենք բժշկի։ Հիմա ի՞նչ է, իսկապես բարդ է՞ հասկանալն ու ընդունելը, որ կորոնավիրուսով վարակվել չվարակվելու հարցը հավատքի հետ կապ չունի։ Հակառակ դեպքում էլի եմ հարցնում, ասենք ինչո՞ւ եք տուբերկուլյոզով հիվանդացած ու նույնիսկ արդեն վտանգավոր վիճակից դուրս եկած մարդու հետ շփման մեջ այդքան զգուշավոր, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողներից էլ կիլոմետրով հեռու։ Է բա էն հարցում հավատքը օգնում է, սրանց դեպքում՝ ո՞չ։
Ես չեմ մերժում աղոթքի զորությունը։ Բայց և՛ հավատքի, և՛ աղոթքի դեպքում, ա՛յ իմ սիրելի ժողովուրդ, երկուսն էլ աշխատում են այն դեպքում, երբ դուք ձեզանից հասանելիքն արել եք, իսկ մնացածը, որ ձեր ուժերից ու ձեր որոշումներից այնկողմ է, թողել եք Աստծուն։ Քննությունը չպարապած, բայց Աստծուց աղոթքով օգնություն խնդրող ուսանողի մտածողությունից դուրս գալ է պետք։
Մեզանից կախված ամեն ինչ անենք, իսկ այն, ինչ մեզանից կախված չէ, այ էդտեղ մեր հույսն էլ, հավատն էլ ամբողջովին Աստծուն ուղղենք, խնդրենք աղոթենք։ Այ սրան կողմ եմ։ Հա, այն ինչ մեր ուժերի ու կարողությունների սահմանում է, դա անելուց առաջ էլ պետք է Աստծուց օրհնություն խնդրել. չասե՛ք թե սրան էլ ա դեմ Տեր Հայրը։
Իսկ եկեղեցիները փակել-չփակելու հետ կապված, նախ ասեմ, որ մենք չէ, որ պիտի որոշենք, եպիսկոպոսների ժողովը և Հայոց Հայրապետը իրենք են որոշում նման լրջության հարցերը։ Մեզանից հասնում է, ընդունել ու կատարել որոշումները (խոսքը քահանաների ու ժողովրդի մասին է): Իսկ բոլոր նրանց, ովքեր ապոկալիպտիկ հայացքներով կոչեր են անում, որ վայ աման քանի շանս կա գնացեք պատարագի, վերջին օրերն են, հեսա նեռը գալու է ու էլ ոչ պատարագ եք տեսնելու, ոչ էլ եկեղեցու երես, ուզում եմ խաղաղության կոչ անել։ Ժողովուրդ ջան, չէ՞ որ հավատքը կարևոր է, չէ՞ որ աղոթքը զորավոր է, է բա չեք հավատո՞ւմ, որ եթե աշխարհիս երեսին բոլոր տաճարներն էլ իսպառ փակվեն ու ասենք եթե քանդեն էլ, մեկ է մենք ինքներս Սուրբ Հոգու տաճարն ենք ու որ եկեղեցին միայն քարե շենքը չի։ Բա սրա մասին չեք հիշո՞ւմ։ Խորհրդային տարիներին մարդիկ տանը պատարագ են արել… տանը, ու Հաղորդության բաժակն էլ դրված է եղել տան այլ բաժակների շարքում ու միայն տանտերն է իմացել, թե որ մեկն է, որ առօրյայում չօգտագործեն։
Դե իսկ մեղավորներ կարգող ու սեփական անգործության հետևանքների համար քավության նոխազ փնտրողներին էլ ուզում եմ հիասթափեցնել. Պարոնայք, չի՛ ստացվելու, եկեղեցու կամ պատարագի պատճառով համաճարակ չի՛ լինելու։ Եվ սրա համար եկեղեցին վստահ եղե՛ք, որ անհրաժեշտ ամեն բան անելու է։
Կարճ ասած, սիրելի՛ հավատացյալ քույրեր ու եղբայրներ, եկե՛ք մեզ Հովհաննես Ավետարանչի տեղը չդնենք ու անիմաստ տեղը ինքնակամ չգնանք մեր գլխին փորձանք բերելու։ Հովհաննես Ավետարանչի օրինակն էլ բերում եմ, որովհետև ավանդությունն ասում է, որ երբ նրան փորձեցին թունավորված գինի տալ ու սպանել, Սուրբ Հովհաննես Առաքյալը օրհնեց բաժակն ու խմեց թունավոր գինին, բայց ողջ մնաց։ Դե իսկ եթե այդքան զորավոր հավատք ունեք, խնդրեմ, շարունակեք փողոցում պաչիկով բարևել միմյանց, մի՛ պահեք կանխարգելիչ ոչ մի նորմ»։
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...