12:40 19.12.2017
Վերջերս Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում գրել է Ադրբեջանում այլ կրոնների ու կրոնական գրականության հանդեպ անհանդւորժողական վերաբերմունքի մասին:
Նրա խոսքով, այս երկրի բանտերում, մահմեդականից բացի, արգելված է կրոնական այլ ուղղվածությամբ ցանկացած գրականություն:
Ինչպես գրում է բլոգերը, նա այդ վերաբերմունքի անմիջական ականատեսն է եղել բանտարկությունից առաջ՝ Մինսկից Բաքու տեղափոխվելու ժամանակ:
«Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռն իրձ Մինսկից Բաքու էր տեղափոխում, ինձ մոտ մի քանի գիրք կար, այդ թվում հրեական Թորան և Հայր Արսենիի՝ կյանքի մասին պատմող ժողովածուն:
Բաքվի քննչական մեկուսարանում, որտեղ ինձ խուզարկեցին ընդունելության ժամանակ, բանտի աշխատակիցները ցուցադրաբար գետնին նետեցին երկու գիրքն էլ՝ ասելով, թե «Ալլահից բացի այլ Աստված չկա», այնուհետ գետնին ընկած գրքերը ոտքով նետեցին անկյուն, որտեղ աղբամանն էր: Չնայած ես հավատքից բավականին հեռու մարդ եմ, բայց գրքերի հանդեպ նման վերաբերմունքը, մանավանդ կրոնական գրքերի, շատ բացասական ազդեցություն թողեց ինձ վրա»,- գրել է Լապշինը:
Այնուհետև նա համեմատություն է տանում ադրբեջանական ու բելառուսական բանտերի միջև՝ նշելով, որ անգամ Բելառուսի պես երկրում չի արգելվում կրոնական գրականություն ընթերցել:
«Բայց Ադրբեջանում, եթե չեմ սխալվում, հանդուրժողականության դարաշրջան է, ու եթե դուք մահմեդական չեք, ձեզ համար դժվար կլինի: Ինձնից անկախ հիշեցի Ադոլֆ Ալոիզովիչի իշխանության գալուց հետո նացիստների կողմից գրքեր այրելը», – հավելել է Լապշինը:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Ուկրաինայում՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և փոխանցվել Ադրբեջանական իշխանություններին: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում էին Ադրբեջանական սահմանն ապօրինաբար հատելու մեջ:
Որոշ ժամանակ անց Ալիևը նրան ներում էր շնորհել, ինչից հետո, այս տարվա սեպտեմբերի 14-ին նա լքել է Ադրբեջանի սահմանն ու տեղափոխվել Իսրայել:
16:00 05.08.2025
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկըԵրեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...
15:55 05.08.2025
Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...
15:50 05.08.2025
Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...
15:43 05.08.2025
Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...