20:05 16.03.2020
Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը նոր կորոնովիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով․
Նախ և առաջ, ես ողջունում եմ ՀՀ կառավարության որոշումը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, որովհետև մեր առջև շատ լուրջ մարտահրավեր է: Այդ մարտահրավերը միայն մերը չէ, համաշխարհային է: Մարտահրավերն իր տեսակով որպես վիրուս նոր չէ, բայց աշխարհն է նոր: Հետևաբար, վիրուսն այսօր աշխարհում տարածվում է շատ արագ, շատ ավելի ինտենսիվ: Պայքարի ձևերը տարբեր են. ինչպես գիտենք, աշխարհի տարբեր երկրներ տարբեր ձևով են պայքարում վիրուսի դեմ: Մենք, կարծում եմ, պետք է հստակորեն ուսումնասիրենք բոլոր երկրների հաջող և անհաջող փորձերը: Սակայն նման մարտահրավերի դեմ պայքարելիս կան սկզբունքներ, որոնք էական են:
Սկզբունքներից առաջինը՝ կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրը, պետությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն, թե ինչպես է պայքարելու վիրուսի դեմ, պետական կառույցները, գործարարները, հասարակական կազմակերպություններն իրենց ծրագիրը պետք է ունենան:
Երկրորդ շատ կարևոր սկզբունքը հետևյալն է՝ մենք բոլորս պետք է լինենք կազմակերպված և կարգապահ, շատ ավելին, քան եղել ենք մինչ այսօր: Պայքարի հիմնական ձևը կազմակերպված, կարգապահ հարաբերություններն են: Քանի որ չկա հակավիրուս, չկա դեղ, որը կարելի է օգտագործել, շատ հստակ պայքարի ձև կա՝ նվազագույնի բերել մարդկային շփումները: Վիրուսային հիվանդությունները հաղթահարելի են ժամանակի մեջ, տարածության մեջ, կոնկրետ վայրում: Իհարկե, այդ մարտահրավերը վտանգավոր է: Այսօր ես, մասնավորապես, շատ անհանգիստ եմ մեր տարեց հայրենակիցների առողջության համար, քանի որ նրանք խոցելի են, և նաև նրանց համար, որոնք այս կամ այն պատճառով առողջական խնդիրներ ունեն: Սակայն, կրկնում եմ. հաղթահարելու համար պետք է և՛ հստակ ռազմավարություն, և՛ հստակ կազմակերպվածություն, և՛ կարգապահություն: Մանավանդ հիմա հայտարարվել է արտակարգ դրություն: Հետևաբար, կան կանոններ, որոնց պետք է ենթարկվել, և կանոններ, որոնք պետք է պահպանել՝ նախ և առաջ, ձեր սեփական առողջության համար, ձեր հարազատների և մեր ողջ հասարակության, ժողովրդի առողջության համար:
Եվ վերջապես երրորդը, որը կարծում եմ շատ պարզ է և խորիմաստ. այն կոչվում է պատասխանատվություն, պատասխանատվություն բոլորիս համար: Լինել պատասխանատու՝ սկսած Հանրապետության նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, հասարակական կազմակերպություններից մինչև քաղաքական կազմակերպություններ, գործարարներ, տնտեսություն վարող անձինք, մեզնից յուրաքանչյուրը… Ժամանակն է, որ մենք ոչ միայն ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև վերլուծենք համաշխարհային ընթացքը։
Օրերս երկար զրույց ունեցա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ, որի հետ մեկ ամիս առաջ արդեն իսկ զրուցել էի այս առիթով։ Այս երկրորդ զրույցը վերաբերում էր շատ պարզ փաստի՝ որ չնայած Հայաստանում կորոնավիրուսը դեռևս մեծ մասշտաբներ չունի, սակայն մենք գտնվում ենք բավականին զգայուն տարածաշրջանում, վարակի տարածման վտանգներ կան, աջակցության կարիք ունենք։ Ուզում եմ տեղյակ պահել, որ ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրեցի Հայաստան, և նա ընդունեց հրավերը։ Իր գործընկերների հետ նրա այցելությունը, կարծում եմ, շատ օգտակար կլինի։ Այսօր զրույց ունեցա Իտալիայի նախագահի հետ։ Բոլորի փորձը մեզ համար էական է։ Յուրաքանչյուր երկիր իր ռազմավարությունը պետք է որոշի։
Սիրելի հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրին ուզում եմ մաղթել առողջություն, հանգստություն, վստահություն, որ այս մարտահրավերը միասին, իրար օգնելով, պատասխանատվության բարձր զգացումով հաղթահարելու ենք:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտի աշխատողներին, բժիշկներին, բուժքույրերին, առողջապահության կազմակերպիչներին. մեր հայրենակիցներից շատերի կյանքը ձեր ձեռքերում է, և ես վստահ եմ, որ ձեր և՛ պետական, և՛ ազգային, և՛ մարդկային պարտքը շատ բարձր որակով և բարձր մակարդակով կկատարեք։
15:58 10.05.2025
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր15:48 10.05.2025
Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումըԽաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:35 10.05.2025
Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգըԼավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
15:23 10.05.2025
Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում ՇվեյցարիայումԺնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...
15:12 10.05.2025
Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժածԱյսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...
14:45 10.05.2025
Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...