21:30 22.03.2020
Կորոնավիրուսի ֆոնին կարծես անտեսվել է կարևորագույն մի իրադարձություն՝ մարտի 2-ից Վատիկանը բացել է Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող արխիվները: Մինչ այժմ դրանք գաղտնի էին պահվում, քանի որ հիմնավոր կասկածներ կային, որ Պիոս 12-րդ պապը «աչք է փակել» Հոլոքոստի սարսափների վրա:
Ի դեպ, Պապը, որին հաճախ անվանում են «Հիտլերի Պապ», մինչ գահակալությունը եղել է Գերմանիայում պապական նունցիա՝ եկեղեցական-դիվանագիտական ներկայացուցիչ՝ Էուջենիո Պաչելի անունով, որն ականատես է եղել նացիստների իշխանության գալուն։ Բազմաթիվ պատմաբաններ վստահ են, որ նա իմացել է նացիստների վայրագություների մասին, սակայն «աչք է փակել», ոչինչ չի ձեռնարկել:
Վատիկանը, սակայն, պնդում է՝ Պիոս 12-րդն արել է ամեն ինչ՝ հրեաների կոտորածը դադարեցնելու համար:
Պատմական ճշմարտությունը բացահայտելու համար էլ Հռոմի պապ Ֆրանցիկոսը հայտարարեց.
«Ես որոշել եմ բացել Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող արխիվները: Եկեղեցին չի վախենում պատմությունից»:
Եվ ահա, ավելի քան 16 միլիոն էջից բաղկացած, տասնյակ լեզուներով գրված, ավելի քան 120 բաժին ունեցող պատմական արխիվները հայտնվել են աշխարհի 200 պատմաբանների տրամադրության տակ: Պատմական արխիվի ուսումնասիրությանը մասնակցել ցանկացող պատմաբանների հազարավոր հայտերից խստագույն չափանիշներով ընտրվել են 200-ը: Ավելի քան 2 տասնամյակ կպահանջվի այս փաստաթղթերն ամբողջությամբ ուսումնասիրելու համար:
Վարկածներ կան, թե հենց Վատիկանում են պահվում նացիստական Գերմանիայի հսկայական արխիվն ու նացիստական էլիտայի անհամար հարստությունը:
«Սուրբ լինելու համար պետք է լինել անվախ, իսկ Պիոս 12-րդը եղել է վախկոտ: Նա ատում էր կոմունիզմն ավելի շատ, քան ֆաշիզմը, Վատիկանն այդ ժամանակ սարսափում էր ոչ թե ֆաշիզմից ու Հիտլերից, այլ կոմունիզմից ու Խորհրդային Միությունից: Պապի կենսագրության ամենաաղաղակող փաստն այն է, որ նա իմացել է Հռոմից հրեաների վտարման մասին և ոչ մի քայլ չի ձեռնարկել»,- ասել է պատմաբան, Լա Սաիլենացայի համալսարանի պրոֆեսոր Ամադեո Օստի Գուերացցին:
Պատմաբանները վստահ են, որ Պիոս 12-րդը դեռ 1933 թվականին է իմացել, որ նացիստական Գերմանիան սկսել է հրեաների հալածանքները, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկել, ավելին, Վատիկանի արխիվների գաղտնի արկղերում է պահվում Ադոլֆ Հիտլերի ընդունելություների վերջին մատյանը, որտեղ վերջին գրառումը կատարվել է 1945 թվականի ապրիլի 20-ին: Բունկերում այդ օրը Հիտլերին այցելել են նաև Վատիկանի ներկայացուցիչներ:
Իտալիայում բնակվող հրեաների կոտորածների մասին առաջին տեղեկություններն ի հայտ են եկել 1943 թվականին: Հոկտեմբերին Վատիկանը պաշտոնապես թույլատրում է կաթոլիկ եկեղեցու սպասավորներին փրկել հրեաներին: Ցավոք, միայն 400 հրեա է կարողանում փրկվել եկեղեցու սպասավորների ջանքերով: Նրանք թաքնվում են Վատիկանում, ևս 8000-ը՝ մենաստաններում, բայց հրապարակային դատապարտել Հիտլերի գործողությունները Պիոս 12-րդը չի համարձակվում: Իտալիայում բնակվող հարյուր հազարավոր հրեաներ գնդակահարվում են կամ ուղարկվում համակենտրոնացման ճամբարներ:
Ըստ էության, Պիոս 12-ը չի օժանդակել Հիտլերին, սակայն չի էլ դատապարտել, ինչի համար էլ պատմաբանները ճշմարտությունն են փնտրում: Մի խումբ պատմաբաններ համոզված են, որ Պիոս 12-րդին բաժին է ընկել գահակալման բարդ ժամանակաշրջան և նա ստիպված է եղել դիվանագիտորեն մոտենալ այդ ամենին:
Ի դեպ, 2009 թվականին Հռոմի պապ Բենեդիկտոսը հավանություն էր տվել Կաթոլիկ միաբանության առաջարկին՝ սրբադասել Պիոս 12-րդին, սակայն գործընթացը 2014 թվականին կասեցվել է Ֆրանցիսկոս պապի կողմից՝ հաշվի առնելով Պիոս պապի ոչ միանշանակ դերակատարումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
08:10 12.05.2025
Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...