Ի՞նչ դիմումներ է հնարավոր ներկայացնել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում մարտի 16-23-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Ի՞նչ դիմումներ է հնարավոր ներկայացնել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում մարտի 16-23-ը

14:45 17.03.2020

ՀՀ կադաստրի կոմիտեն տեղեկացնում է.

«Հարգելի’ քաղաքացիներ, Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, առցանց մատուցվող ծառայությունները զարգացնելու, ինչպես նաև ձեր ժամանակը խնայելու նպատակով որոշվել է.
սույն թվականի մարտի 16-ից 23-ը Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում հնարավոր է ներկայացնել միայն դիմումների հետևյալ տեսակները.

 Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,
 Իրավունքի դադարման պետական գրանցման,
 Անշարժ գույքի հասցեի գրանցման,
 Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման,
 Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին,
 Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի,
 Նոր վկայականի տրամադրման,
 Սխալների ուղղման,
 Վարույթի դադարեցման,
 Փաստաթղթերի պատճենների տրամադրման։

Բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումները կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիշյալ ժամանակահատվածում ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️060-474207,
☎️060-474205,
☎️060-474221»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

15:58 10.05.2025

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Թուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

SHANTNEWS

15:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP