Վարչապետ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Վարչապետ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին

19:56 20.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րում եմ Ձեզ և Ի­րա­նի բա­րե­կամ ժո­ղովր­դին ի­րա­նա­կան Ա­մա­նո­րի՝ Նով­րուզի կա­պակ­ցութ­յամբ:

Թող գա­լիք տա­րին Ի­րա­նի հա­մար լի­նի բո­լոր ո­լորտ­նե­րում ձեռք­բե­րում­ների, խաղաղության և բարօրութ­յան տա­րի:

Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամության կապերն ու համագործակցությունն էլ ավելի են ամրապնդվելու՝ ի նպաստ մեր ժողովուրդների առաջընթացի և տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նութ­յա­ն ու խաղաղության:

Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մեզ բոլորիս պատուհասած համաճարակին Աստծո օգնությամբ դիմակայելու և դրա հասցրած վնասներից շուտափույթ ապաքինվելու համար»:

Վարչապետ Փաշինյանի՝ ԻԻՀ նախագահին հղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րում եմ Ձեզ և Ի­րա­նի բա­րե­կամ ժո­ղովր­դին գար­նա­նա­մու­տի գե­ղե­ցիկ տո­նի՝ Նով­րու­զի կապակ­ցութ­յամբ:

Թող այս հի­նա­վուրց տո­նը խա­ղա­ղութ­յուն և բա­րե­կե­ցութ­յուն բե­րի բա­րե­կամ Ի­րա­նին:

Հա­մոզ­ված եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րով կկա­րո­ղա­նանք կյան­քի կո­չել Իրան կա­տա­րած իմ այ­ցի ըն­թաց­քում ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ները՝ ի շահ մեր եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի:

Մարդկությանը պատուհասած փորձության այս օրերին ցան­կա­նում եմ հայ ժո­ղովր­դի զորակցությունը հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին և առողջություն մաղթել բոլորին: Ցավում եմ, որ ստեղծված իրավիճակի պատճառով այս տարի Հայաստանը չկարողացավ Նովրուզի օրերին հյուրընկալել մեր բարեկամ իրանցիներին: Սակայն լիահույս եմ, որ հաջորդ տարի մեր դռները կրկին բաց կլինեն Իրանի բոլոր քաղաքացիների համար»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

15:58 10.05.2025

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Թուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

SHANTNEWS

15:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP