Դատարանը քննարկում է Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Դատարանը քննարկում է Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

14:08 06.06.2018

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Նիստը վարում են Մխիթար Պապոյանը, Ռուզաննա Բարսեղյանը և Մանուշակ Պետրոսյանը: Նիստը նախագահում է Ռուզաննա Բարսեղյանը:

Նիստը դեռևս նախապատրաստական փուլում է: Դատարանի աշխատակազմին և դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացվել:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին խնդրեց ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության մերժման պատճառները, սակայն դատարանը պատասխանեց, որ դատական ակտում եղել է բավարար հիմնավորում և հիշեցրեց՝ որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարանում: Կրկին ներկայացնելու կարիք չկա:

Այս նիստի ընթացքում մեկ այլ միջնորդություն ևս ներկայացվեց. ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց իր պաշտպանյալ Գևորգ Սաֆարյանի կալանավորումը որպես խափանման միջոց վերացնել և կիրառել ստորագրությամբ ազատ արձակելը:

Միջնորդությունը մերժելու դեպքում առաջարկեց նոր միայն քննության առնել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված անձնական միջնորդությունը:

Պետական մեղադրողը միջնորդությունը չառարկեց՝ նշելով, որ երկրում իրավիճակ է փոխվել և Գևորգ Սաֆարյանի կոչերը այլևս վտանգավոր չեն:

Դատարանի՝ անձնական տվյալներում փոփոխություններ լինելու մասին հարցին  փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իր պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանի անձնական տվյալներում նշված է, որ չի աշխատում, սակայն նա վերջին 15 տարում զբաղվում է քաղաքական գործունեությամբ և դա ևս համարվում է աշխատանք: Ժիրայր Սեֆիլյանը փոքրիկ ուղղում մտցրեց` «հեղափոխական, քաղաքական գործունեությամբ»:

Խոսքի իրավունքից օգտվեց նաև Գևորգ Սաֆարյանը:

«Ես, իհարկե, համաձայն են այն մտքի հետ, որ իրավիճակ է փոխվել, սակայն համաձայն չեմ այն մտքի հետ, որ իմ կոչերը վտանգավոր են եղել: Այո՛, ես կոչեր արել եմ, լավ եմ արել և շարունակելու եմ անել, բայց դրանք վտանգ չեն ներկայացնում»,- ասաց Գևորգ Սաֆարյանը:

Դատարանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց և հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունը քննարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP