Իրանի հոգևոր առաջնորդը ԱՄՆ իշխանություններին անվանել է «շառլատան»՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու առաջարկի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Իրանի հոգևոր առաջնորդը ԱՄՆ իշխանություններին անվանել է «շառլատան»՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու առաջարկի համար

14:56 23.03.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար Սպիտակ տունը պատրաստ է օգնություն տրամադրել Հյուսիսային Կորեային և Իրանին, ինչպես նաև այլ երկրների:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անդրադարձել է Թրամփի առաջարկին՝ ասելով, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Վաշինգտոնն ինքն ունի անհրաժեշտ միջոցների պակաս և կարող է այդ միջոցներն օգտագործել իր համար:

«Ամերիկացիներին մեղադրում են վիրուսը ստեղծելու մեջ: Չգիտեմ՝ որքանով է դա ճիշտ, բայց երբ նման ենթադրություն կա, արդյո՞ք խելացի մարդը կարող է ձեզ վստահել: Գուցե, դուք տաք այնպիսի դեղորայք, որ վիրուսն ավելի տարածվի կամ չբուժվի: Փորձը ցույց է տալիս, որ ձեզ վստահել չի կարելի»,- Խամենեիի խոսքերը փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Խամենեին ասել է, որ Իրանը չի կարող վստահել ԱՄՆ-ին, իսկ այդ երկրի ղեկավարներին անվանել է «շառլատաններ և խաբեբաներ, որոնք դաժան են, անողոք և ահաբեկիչ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

13:28 05.05.2025

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

13:22 05.05.2025

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագրի շրջանակում հանգստի գոտում կառուցվել է նաև խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: ...

Հայտնաբերվել են ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

13:17 05.05.2025

Հայտնաբերվել են ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

Արագածոտնի քրեական ոստիկանների բացահայտումը Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 2-ի ժամը 12.30-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է 38-ամյա տղամարդ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը փարպեցու բնակարանում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է ողորկափող երկփողանի հրացան և 43 փամփուշտ, իսկ […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

13:10 05.05.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: ...

Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 52 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:05 05.05.2025

Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 52 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ խարդախության, 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,11 դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես […] ...

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

12:58 05.05.2025

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ին առանձին շրջաններում կեսօրից […] ...

BACK_TO_TOP