19:59 23.03.2020
Մարտի 22-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել: Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ շուրջը բնակելի շենքեր են, երթևեկող մեքենաներ, ոստիկանները պատասխան կրակ չէին բացել: Նա էլ փախել էր:
Պարեկայինները ռադիոկապով անմիջապես ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կապվեցին, զեկուցեցին կատարվածի մասին, հայտնեցին տղամարդու արտաքին տվյալները: Օպերատիվ խումբն անհապաղ Սարկավագի փողոց մեկնեց: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերեցին մեկ պարկուճ, որն արտաքուստ գազային ատրճանակի պարկուճի էր նման և բջջային հեռախոս:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող անհետաձգելի միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, Նոր Նորքի և Մաշտոցի բաժնի ծառայողները: Եվ համատեղ աշխատանքը դրական արդյունք տվեց:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում, պարզվեց, որ ոստիկանության ծառայողի ուղղությամբ կրակոց արձակած անձը գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդ:
Դեպքից ժամեր անց Սիսակյան փողոցի շենքերից մեկում իրավապահները հայտնաբերեցին նրան և բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
9 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվեց և առգրավվեց:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածը Զաքարիա Սարկավագի փողոցում կայանած մի մեքենայից անձնագիր է հափշտակել, բացի դրանից` Երևան քաղաքի և մարզերի խանութներից, դեղատներից ու ավտոմեքենաներից կատարել է մոտ 40 գողություն, նաև խարդախության 10 դեպք:
Սիսակյան փողոցի այն բնակարանից, որտեղից հետախուզվողը բերման է ենթարկվել, ոստիկանները հայտնաբերել են նաև մարիխուանա, որը, ըստ ձեռք բերված տվյալների, 27-ամյա տղամարդունն է:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանների ուղղությամբ ատրճանակից կրակած հետախուզվողը կալանավորվել է:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...