Եթե խորհրդարանական պետությունում ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Եթե խորհրդարանական պետությունում ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է. Գևորգ Պետրոսյան

11:24 24.03.2020

«Կյանքը շարունակվում է, ժողովուրդը սպասում է մեզ, պատկերացնո՞ւմ եք, մենք էլ ասենք՝ անելիք չունենք, գնանք, մեր տները նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասելու»,- այսօր` մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա նշեց, որ այո՛, արտակարգ վիճակ է, վտանգներ կան, բայց ժողովուրդը սպասում է այս մարմնի որոշումներին: Այլ հարց է, որ կարելի է ներքին պայմանավորվածություն ձեռք բերել ու վատառողջության պատճառով աշխատանքի չներկայացողների բացակայությունը համարել հարգելի: Իսկ եթե խորհրդարանական պետությունում ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է.

«Իսկ մենք ընդհանրապես չպետք է մտածենք մեր պետության վախճանի մասին: Ես կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերներին, որ շարունակենք մեր աշխատանքը: Թե չէ պատկերացնո՞ւմ եք, Ընտանեկան օրենսգրքում պետք լինի փոփոխություն անել անապահով երեխայի ալիմենտ վճարելու համար, մենք ասենք՝ արտակարգ իրավիճակ է, մենք նիստ չենք անում: Կյանքը շարունավում է, պետք է մասնակցել կյանքին, հատկապես խորհդարանականները իրենց առողջության հնարավորության սահմաններում պետք է աշխատեն: Ժողովուրդն ունի ճիշտ կառավարվելու իրավունք, և դա իրականացնում է ԱԺ-ն»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը:

Ի պատասխան հնչած կարծիքի՝ Էդմոն Մարուքյանը արձագանքեց.

«Խնդիրը նրա մեջ չէ՝  ուզո՞ւմ ենք աշխատենք, թե՞ չենք ուզում: Խնդիրն այն է, որ մենք պետք է մեզանով, մեր կողմից իջեցված կանոններով օրինակ ծառայենք մեր ժողովրդին: Մենք արտակարգ դրություն ենք սահմանել: Տեսնում ենք փողոցում քայլող մարդիկ, կյանքը շարունակվում է, վարակակիրների թիվը ավելանում է ու ասում ենք վայ, էս ինչի է վարակակիրների թիվն ավելանում: Ավելանում է, որովհետև մենք էս ձևով ենք վերաբերում ամեն ինչին: Մենք եթե լուրջ չենք վերաբերում, ոչ ոք լուրջ չի վերաբերվելու, Պետրոսյա՛ն ջան», – պատասխանեց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժած

22:09 20.07.2025

Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...

BACK_TO_TOP