17:43 24.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն՝ 2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից շնորհվել է հարկ վճարողի հաշվառման համարներ (ՀՎՀՀ): Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` կոմիտեն հարկ վճարողներին առաջարկում է աշխատանքները կազմակերպել էլեկտրոնային եղանակով:
Կատարված գործարքների մասով ՊԵԿ-ում առկա տեղեկատվությունը, հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար կարող եք զանգահարել (028)541-969, (028)459-790, (023)539-401, (028)139-706, (023)249-474, (026)451-551 հեռախոսահամարներով:
Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը (2019թ.-ի համար` մինչև 20.04.2020թ.-ը) անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490, փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով ՀՎՀՀ-ն:
Այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն (էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերի հաջորդականությունը նկարագրված է www.ekeng.am կայքում), ապա կարող են
Այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, կարող են հարկային մարմնի սահմանված ձևի լիազորագրով լիազորել նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն ունեցող այլ անձի՝ գրանցվելու որպես առցանց լիազոր։
Այդ նպատակով լիազոր անձը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է` ըստ բնակության վայրի) պետք է ներկայացնի.
Քաղաքացիների ներկայացրած էլեկտրոնային հասցեին ուղարկված հղումով ՀՀ Հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց և առցանց լիազոր գրանցելուց հետո` անհրաժեշտ է գրանցել նաև առցանց օգտվող։ Վերջինս համապատասխան լիազորություններ ստանալով՝ կարող է ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիրը (հաշվետվական ձև N 163, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար` N 164):
Դիմումի, լիազորագրի օրինակելի ձևերը և ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեները կարող եք գտնել այստեղ:
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...