Տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձնագիր կամ սոցքարտ. ՀՀ վարչապետի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձնագիր կամ սոցքարտ. ՀՀ վարչապետի ուղերձը

19:21 24.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին: Նա նշել է՝ նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև ԱՀԿ համաձայն՝ նոր թափ է հավաքում: ՀՀ վարչապետը հայտնել է՝ աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 350 000 հաստատված դեպք կա, ավելի քան 16 000 մարդ մահացել է վարակից:

«Ի՞նչ գիտենք կորոնավիրուսի մասին, դա մի վարակ է, որ արագորեն մարդուց անցնում է մարդուն, ախտահարում շնչառական համակարգը, արտահայտվում չոր, տևական հազով, շնչարգելությամբ, հասնում ընդհուպ ծայրահեղ ծանր թոքաբորբի: Կորոնավիրուսով հիվանդը կարող է և չունենալ ոչ մի ախտանշան. վարակված լինել, չհազալ, շնչառական խնդիրներ ու ջերմություն չունենալ: Նման դեպքերում մարդը կարող է և չկռահել, որ վարակակիր է և կբուժվի հեշտությամբ, և հիվանդությունը որևէ վտանգ չի ներկայացնում իր համար, խնդիրն այն է, որ նա կարող է վարակել բազմաթիվ ընկերների, հարազատների, որոնցից շատերի համար էլ այն վտանգ չի ներկայացնում»,- ասել է նա:

Փաշինյանն ընդգծել է՝ վիրուսը հիմնականում անվտանգ է երեխաների, երիտասարդների համար, դրա հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիքի անձինք, նաև քրոնիկ հիվանդություն ունեցողները, ուստի հիմնական խնդիրը մեր վատառողջ հայրենակիցներին, ծնողներին, տատիկ-պապիկներին պաշտպանելն է:

ՀՀ վարչապետը կրկին հիշեցրել է՝ վարակվելու փաստն ինքնին դատավճիռ չէ, նաև շեշտել՝ պետք է ամեն ինչ անել մահվան ելքով դեպքերից խուսափելու համար, և հենց դրան են միտված եղել կառավարության գործողություններն ամենասկզբից:

«Մենք ուսումնական պրոցեսը դադարեցրել ենք ոչ միայն երեխաներին պաշտպանելու, այլև նրանց միջոցով վարակի տարածում թույլ չտալու համար: Մեր խնդիրը նաև առավել խոցելի խմբերին պաշտպանելն է և առողջապահական համակարգի անտանելի բեռնվածությունը կանխելը: Այսօր՝ ժամը 18:30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը «Նորք» ինֆեկցիոնում է, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում: 80-ից բարձր տարիքի պացիենտ չունենք, թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք»,- տեղեկացրել է նա:

Վարչապետը հայտնել է, որ կորոնավիրուսի վարակակիրներից մեկի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներից 4-ի վիճակը ծանր է: Կան 868 մեկուսացված քաղաքացիներ, 2419 քաղաքացու համար սահմանված է ինքնամեկուսացում տներում: Փաշինյանը հույս է հայտնել, որ նրանք ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման կանոնները: Նա ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի հայտնաբերման աշխարհագրությունը, նման դեպքեր են եղել Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում:

Փաշինյանն ասել է, որ քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, բանկեր, դեղատներ, բայց նաև խնդրել՝ առավելապես օգտվել օնլայն ծառայություններից: Նա քաղաքացիներին կոչ է արել տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում՝ ունենալով անձնագիր կամ սոցքարտ, երկու հոգուց ավելի չհավաքվել անգամ բակերում, տանը պահպանել հիգիենայի կանոնները և հետևել առողջապահության նախարարության հրահանգներին:

Կառավարության ղեկավարը նաև նշել է՝ այս մեկուսացման շրջանը հարմար առիթ է ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթև սննդի կուլտուրա որդեգրելու, մարմնամարզության համար՝ պահպանելով առնվազն 10 մետր սոցիալական հեռավորություն ու բացառելով թիմային մարզաձևերը:

Ուղերձը վարչապետն ավարտել է լավ լուրով՝ տեղեկացնելով, որ այսօր արդեն դուրս են գրվել 4 քաղաքացիներ, և մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

BACK_TO_TOP