21:23 24.03.2020
Պարետի որոշում․
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով
2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝
1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.
2) ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.
3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․
3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը.
4. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը.
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին:
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...