Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության սպասարկման գրասենյակների աշխատանքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության սպասարկման գրասենյակների աշխատանքի վերաբերյալ

21:39 24.03.2020

Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշման հիման վրա՝ Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները 2020 թվականի մարտի 25-ից մինչև մարտի 31-ը չեն գործի:

Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում ենք Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները՝ ըստ ոլորտների:

  1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտ

Արդարադատության նախարարությունը սահմանափակում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների մատուցումը՝ թողնելով բացառապես առաջնային այնպիսի ծառայություններ ինչպիսիք են՝ երեխայի ծննդի գրանցումը և մահվան պետական գրանցումը:

Այս շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում, որպես առաջնային ծառայություններ, մատուցվելու են ծնունդների և մահերի պետական գրանցումները ամենօրյա ռեժիմով` 10:00-ից-18:00-ն, երկու սպասարկման կենտրոններում՝

1)Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան.

2)Երևանի հատուկ սպասարկում բաժինը՝ Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում:

Այլ գրանցումների կատարման դիմումներ կամ վկայականի կրկնօրինակների կամ տեղեկանքների տրամադրման դիմումներ չեն ընդունվելու:

Բոլոր մարզերի ՔԿԱԳ մարմինները կաշխատեն ժամը 10:00-14:00-ն և ևս կիրականացնեն բացառապես երեխայի ծննդի գրանցում և մահվան պետական գրանցում:

Բոլոր այն դիմումները, որոնք ներկայացվել են և որոնց հիման վրա նախատեսվում էր կատարել գրանցումներ` կկատարվեն սահմանափակումները հանելուց:

Գործում է նաև Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պաշտոնական էլեկտրոնային հասցեն՝ [email protected]-ը, որի միջոցով կընդունվեն ոչ առաջնային քաղաքացիական կացության ակտերի՝ ամուսնություն, ամուսնալուծություն, որդեգրում կամ անվան փոխման գրանցումների համար դիմումները,  որոնք կգրանցվեն արտակարգ ռեժիմի սահմանափակումները հանելուց հետո:

Զուգահեռ, ՔԿԱԳ գործակալությունում կգործեն նաև հետևյալ հեռախոսահամարները՝ 010 594161 և 010 594172:

2.    Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության  կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ինչպես համապատասխան հարցում/նամակներն ուղարկելով գործակալության պաշտոնական էլ. փոստի՝ [email protected] հասցեին, այնպես էլ զանգահարելով հետևյալ կոնտակտային հեռախոսահամարով՝ +37494974279:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող բոլոր պաշտոնական, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. փոստին, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/-ի հնարավորություններից:

3.   Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Պարետի կողմից սահմանված սահմանափակումներով պայմանավորված՝ քաղաքացիների համար կգործի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գիծը (060 570-435), իսկ դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը կարող են ուղարկվել բացառապես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով:

4.   Նոտարական գրասենյակների գործունեություն

Խիստ անհրաժեշտ և հրատապ դեպքերում քաղաքացիներին սպասարկելու նպատակով յուրաքանչյուր օր Նոտարական պալատի կայքում կհրապարակվեն տվյալ օրը գործունեություն ծավալող նոտարի վերաբերյալ տվյալները:

Ծանոթություն: Արդարադատության նախարարության վերաբերյալ պաշտոնական լրահոսին կարող եք հետևել Նախարարության պաշտոնական կայքէջի և ֆեյսբուքյան  էջի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

18:12 20.07.2025

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

17:37 20.07.2025

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

BACK_TO_TOP