13:18 25.03.2020
ԱԺ այսօրվա նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարց բարձրացրեց այն մասին, թե իրենք տարբեր ահազանգեր են ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվող միջոցառումների մասին:
«Ահազանգ կա, և պետք է բոլորին դուրս հանեն, որովհետև ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպվում, կխնդրեի տեղեկատվություն տալ, եթե կան ինչ-որ միջոցառումներ, որոնք կան, գոյություն ունեն և որոնց համար դատապարտյալներին հանում են հիվանդանոցից, մենք ևս տեղեկանանք և մարդկանց բացատրենք, որ խուճապի կարիք չկա»,- ասել է Սամսոնյանը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որն այլ նախագիծ էր զեկուցում, պատասխանել է՝ խուճապ չկա, և տեղեկությունը այնքան էլ ճիշտ չէ:
«Բոլորին այնտեղից չեն հանում, ՔԿՀ-ներում որևէ թեստ, որն անցկացվել է, դրական արդյունք չի տվել, բոլոր թեստերը բացասական են եղել, եթե հարցը կորոնավիրուսի մասին է, ապա որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուսի դեպք չի հաստատվել: Բոլոր կասկածելի դեպքերում թեստ արել ենք և բացասական արդյունք ունենք, մտահոգվելու և խուճապի մատնվելու կարիք չկա, իսկ «Դատապարտյալների հիվանդանոցը» կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել, որ եթե հանկարծ նման դեպք լինի, մեր դատապարտյալները կարողանան համապատասխան բժշկական օգնություն ստանան»,- ասել է նախարարը:
Անի Սամսոնյանը պնդել է, որ կան տեղեկություններ մի շարք դատապարտյալների՝ հիվանդանոցից դուրս գրելու մասին.
«Դուրս են գրում՝ ասելով, որ կատարելու են նախապատրաստական միջոցառումներ՝ արտակարգ դրության հետ կապված: Մենք գիտենք, որ հենց այնպես չեն «Դատապարտյալների հիվանդանոցում» հայտնվում, պատշաճ բուժսպասարկում իրականացնելու համար են գալիս, հիմա մտահոգված են՝ ինչ անել, ուր գնալ»:
Նախարարը կոչ է արել անհոգ լինել և վստահեցրել, որ բժշկական սպասարկման կարիք ունեցողները կստանան պատշաճ բուժօգնություն՝ անկախ իրականացվող միջոցառումներից:
23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին23:59 04.05.2025
Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ինՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...
23:45 04.05.2025
Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդումՌումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...
23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...
23:10 04.05.2025
Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրելԻսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...
22:49 04.05.2025
Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. IrozhlasՉեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...
22:29 04.05.2025
NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և ԵվրոպայիցՈւկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...