17:18 25.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ կոմունալ վարձավճարների ուշացումների պատճառով անջատումներ են լինում, իսկ օրավարձով ապրող մարդկանց թիրախային օգնություն չի ցուցաբերվում:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ընդհանրապես պարզ է, որ այս ժամանակաշրջանում տնտեսական, սոցիալական աջակցության թեման ամենահրատապներից է, կառավարության մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական: Ես գոնե անձամբ իմ լրագրողական գործունեության ընթացքում ցույց եմ տվել թե ինչպես նման էմոցիոնալ իրավիճակներում իրականում օգտվում են ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն, հետևաբար, մեր գործողությունն այն է, որ հասցեականությունը մաքսիմալ թիրախավորված լինի, և օգնությունը հասնի ճիշտ մարդկանց»:
Վարչապետը նշեց՝ այնտեղ, որտեղ պետք է աջակցություն ցուցաբերեն, հանրային միջոցներ են ներդրվում, պետք է հիշել, որ ճգնաժամից հետո պետք է հանրությանը հաշվետվություն տան, նույնը վերաբերում է նաև կոմունալ վճարներին: Փաշինյանը նկատեց՝ այսօր կա կոնտեքստ, որ եկեք, օրինակ՝ կոմունալ վճարները հետաձգենք, ի պատասխան նա հարց ուղղեց՝ պետական աշխատողների կոմունալ վճարներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում, ապահովված խավինը ինչո՞ւ պետք է հետաձգվի:
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ կոմունալ վճարները պետք է չհետաձգվեն նույնիսկ սոցիալապես անապահով այն խավի համար, որոնց կյանքում բան չի փոխվում. մարդը նպաստառու է, ինչպես ստանում էր, ստանում է:
«Պարետը կապի մեջ է եղել, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անջատումներ չեն լինի: ՄԵնք ինչո՞ւ շուտ չէինք խոսում այս մասին, քանի որ չէինք ուզում, որ դա օգտագործվի որպես կոմունալը չվճարելու ազդանշան: Առաջին օրվանից առաջնային հարցերից մեկը, որով զբաղվել է պարետը, դա է եղել: ՄԵնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջոցով ունենք այդ պայմանավորվածությունը, բայց իմ կոչը և խնդրանքն է՝ նրանք, ովքեր ունեն հնարավորություն, վճարումները չուշացնեն, քանի որ դրանով վատ վիճակում են դնում դրա կարիքը ունեցողներին: Այդ ընկերություններն էլ են, չէ՞, մերը, նրանց մասին էլ պետք է մտածել»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց՝ եթե, օրինակ՝ մարդը 2 մլն դրամի գազ է սպառել և չի վճարել, ճիշտ են արել՝ անջատել են, քանի որ եթե մարդը այդքան գազ է սպառել, ենթադրվում է, որ հոգապահուստ փող ունի, հետևաբար, թող տանի, վճարի, իսկ եթե անապահով խավից են անջատել, կմիացնեն:
«Ես չեմ ուզում՝ մենք իրար հետ խթանենք սպեկուլյացիան»,- ասաց վարչապետը:
14:12 20.07.2025
Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԵրեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում […] ...
14:00 20.07.2025
Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. TasnimԻրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […] ...
13:14 20.07.2025
Վթարային ջրանջատում Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...
12:50 20.07.2025
Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովումԻրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...
12:34 20.07.2025
Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...