Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնելու որոշումը վերջնական չէ. Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնելու որոշումը վերջնական չէ. Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ

21:09 25.03.2020

Երկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագրի դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը մարտի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ի վերջո, պատասխանել այս օրերին ամենաշատ տարածված հարցին. արդյո՞ք վերջնական է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու Արցախին տրվող անմիջական ֆինանսավորումը։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արամ Համփարյանը նշել է, որ արդեն մոտ 2 տասնամյակ է, ինչ այս ծրագիրը տարբեր «հարձակումների» է ենթարկվում։ «Սա ամենածանր հարձակումն էր, կարծում եմ՝ վատագույնը, որին երբևէ ականատես ենք եղել։ Բայց այստեղ որևէ նոր բան չկա։ Այս վարչակազմը հետևում է Քլինթոնի, Բուշի, Օբամայի, իսկ հիմա արդեն Թրամփի ստեղծած ավանդույթներին»,- նշել է նա։

Իր խոսքում Ա. Համփարյանն ընդգծել է, որ նախքան որևէ վերջնական գնահատական տալը, պետք է հաշվի առնել ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև ԱՄՆ-ի սահմանադրական համակարգը։ Նա նշել է, որ դեռ 1997 թ., երբ Բրադ Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրեց ծրագիր՝ Արցախին օժանդակելու հայցով, այն չընդունվեց։ Ավելին՝ Ա. Համփարյանի դիտարկմամբ, այդ ժամանակ ծրագիրը քննադատվել և ընդդիմության է հանդիպել գրեթե նույն կերպ, ինչ այսօր։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ հենց այս քայլի շնորհիվ է, որ ծրագիրը ներառվել է 1998 թ. Ֆիսկալ տարվա բյուջեում։

«Այս ամենը անընդհատ շարունակվել է, որովհետև 20 տարվա ընթացքում մենք ծրագիրը կենդանի ենք պահել։ Երբեք հեշտ չի եղել, երբեք առանց գործադիր իշխանության ընդդիմության չի ընթացել», – նշել է նա՝ հայտնելով, որ ծրագրի դեմ տարբեր փուլերում հանդես է եկել թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը, սակայն այն շարունակել է գործել։

Ծրագրի նպատակը առաջին իսկ օրից Արցախին մարդասիրական օգնություն ցույց տալն է եղել։ Սկզբնական շրջանում այն ներառել է նյութական օգնություն առողջապահական ոլորտում, ապա՝ մաքուր ջրի խնդրի լուծում, այսօր արդեն՝ ականազերծման աշխատանքներ։ Համփարյանի որակմամբ՝ սա խաղաղության գործընթացի մի մասն է։

Անդրադառնալով վերջնական որոշման վերաբերյալ շատերին հուզող հարցին՝ Ա. Համփարյանը նշել է.

«Վերջնական որոշումը առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում ի հայտ կգա, երբ սկսվի 2021 թ. Օտարերկրյա պետություններին օգնության տրամադրման մասին օրինագծի (Foreign Aid Bill) մշակումը»։

Խոսելով այդ ընթացքում նախատեսված քայլերի մասին՝ Համփարյանը շեշտել է, որ այս շրջանը պատահական չի ընտրված, քանի որ ԱՄՆ օրենսդիրներն այս պահին առավել մտահոված են առողջապահական համակարգի, տնտեսության, ԱՄՆ բնակչության առողջությանը առնչվող հարցերով։ Ծրագրի վերագործարկման տեսլականը Ա. Համփարյանը տեսնում է Ամերիկայի հայկական համայնքի կողմից մտահոգությունների բարձրաձայնման ճանապարհով. «Կոնգրեսականները ներկայումս, ինչպես նշեցի, շատ զբաղված են այլ հարցերով, սակայն նրանք այս խնդիրներին ուշադրություն ևս դարձնում են, և եթե դուք այդ մասին չհայտնեք նրանց, ապա կենթադրեն, որ ձեզ համար միևնույն է»,- ընդգծել է նա, կոչ անելով ԱՄՆ-ում բնակվող հայերին այս հարցի առնչությամբ նամակ ուղղել ԱՄՆ կոնգրեսականներին՝ այցելելով ANCA.org/aid կայք։

«Արդյո՞ք Արցախին վերաբերող այս որոշումը վերջնական է։ Պատասխանն է՝ ոչ։ Վերջնական որոշումը կկայացվի իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի փոխգործակցության արդյունքում»,- հայտարարել է Ա. Համփարյանը, հավելելով, որ թե՛ Հայ դատի հանձնախմբի, թե՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան և Արցախի համար սա առաջնահերթություն է, ինչի համար նրանք համատեղ մեծ աշխատանքներ են տանում։ «Գործընթացը կավարտվի, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք տեղի չի ունենա»,- շեշտել է Ա. Համփարյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցումը կհանգեցնի դրանց ոչնչացմանը

19:50 19.07.2025

Թրամփ. Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցումը կհանգեցնի դրանց ոչնչացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն, եթե Թեհրանը որոշի դրանք կառուցել նոր վայրերում։ «Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Դրանք վերականգնելու համար տարիներ կպահանջվեն, և եթե Իրանը ցանկանար, նրանք կարող էին հեշտությամբ սկսել դրանք վերակառուցել երեք այլ վայրերում, նախքան այդ օբյեկտների ոչնչացումը, եթե որոշեին դա անել», – գրել […] ...

Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է հակամարտության սկսվելուց ի վեր

19:39 19.07.2025

Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է հակամարտության սկսվելուց ի վեր

Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 37%-ի 2022 թվականի փետրվարից ի վեր։ Այս մասին Novosti.LIVE-ին տված հարցազրույցում հայտնել է Գերագույն Ռադայի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Դանիլո Գետմանցևը։ «Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է 2022 թվականին հակամարտության սկզբից ի վեր՝ հասնելով 37%-ի։ Երկրում բոլոր տնտեսական գործընթացները տեղի են ունենում որոշակի մինուսով», – ասել է նա։ 2024 […] ...

Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականը

19:30 19.07.2025

Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականը

Սակրավորները Սև ծովի ափին՝ Թուրքիայի Օրդու նահանգում, վնասազերծել են ականը, հաղորդում է Milliyet թերթը։ Գործակալության տվյալներով՝ ծովում պայթած ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե տարածքում՝ ափից 150 մետր հեռավորության վրա՝ մոտ 7-8 մետր խորության վրա։ Ջրասուզակները տեսագրություն են ուղարկել զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ չնայած դա արդեն պայթած ական է, սպառնալիքը մնում է։ Իշխանությունները ժամանակավորապես արգելել […] ...

Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է

19:19 19.07.2025

Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնում է IRNA-ն։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով Աբադանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի ծառայությանը, հաղորդել էր, որ հրշեջներին հաջողվել է հրդեհը վերահսկողության տակ վերցնել։ «Այս զտարանի 70-րդ բլոկում բռնկված հրդեհը լիովին տեղայնացվել և մարվել է: Արտադրությունն […] ...

Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվել

19:10 19.07.2025

Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվել

Լոնդոնում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Հուլիսի սկզբին բրիտանական դատարանը մերժեց «Պաղեստինյան գործողություն» շարժման միջնորդությունը՝ ժամանակավորապես արգելափակելու այն ահաբեկչական կազմակերպությանը ներառելու հրամանագիրը, որով շարժմանը անդամակցելը կամ աջակցելը քրեական հանցագործություն կդառնա՝ մինչև 14 տարվա ազատազրկմամբ պատժվող։ […] ...

Ուկրաինայի լեզվի օմբուդսմենը առաջարկել է հանել ռուսերենը Սահմանադրությունից

19:00 19.07.2025

Ուկրաինայի լեզվի օմբուդսմենը առաջարկել է հանել ռուսերենը Սահմանադրությունից

Ուկրաինայի նոր լեզվական օմբուդսմեն Ելենա Իվանովսկայան առաջարկել է սահմանադրությունից հանել ռուսաց լեզվի հիշատակումը՝ այն անվանելով «անկայունացման գործիք»։ «Անհրաժեշտ է վերացնել օրենսդրության մեջ խորհրդանշական անհավասարությունը, մասնավորապես՝ վերացնել ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակը», -ասել է նա «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ զինված հակամարտության պայմաններում ռուսաց լեզուն «ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև անկայունացման գործիք»։ «Լեզվական քաղաքականության սահմանադրական […] ...

BACK_TO_TOP