Դեսպան Կիրակոսյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Դեսպան Կիրակոսյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի նիստում

19:42 06.06.2018

Հունիսի 5-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ Վիեննայում մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նստաշրջանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Կիրակոսյանը, անդրադառնալով քննարկմանը ներկայացված ԱԷՄԳ 2017թ. Տեխնիկական համագործակցության ծրագրի մասին ԱԷՄԳ Գլխավոր քարտուղար Յուկիո Ամանոյի զեկույցին, դրվատանքով խոսեց տեխնիկական համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործակալության շարունակական ջանքերի մասին:

Արման Կիրակոսյանը գոհունակությամբ արտահայտվեց նաև 2017թ. Տեխնիկական համագործակցության շրջանակներում սահմանված և Հայաստանի ազգային մարտահրավերներն ու առաջնահերթություններն արտացոլող նախագծերի իրագործման առթիվ:

ԱԷՄԳ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն իր խոսքում ընդգծեց, որ Տեխնիկական համագործակցության ծրագրերն առանցքային են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ Հայաստանի համագործակցության համար: Տարիներ շարունակ ԱԷՄԳ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ շոշափելի առաջընթաց արձանագրել կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Մեծամորի ատոմակայանի գործառնական հուսալիությունն ու ճառագայթային պաշտպանությունը՝ հաշվի առնելով վերջինիս շահագործման երկարաձգումը, միջուկային անվտանգության կարգավորման դաշտի բարելավումը, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումը, ճառագայթային ուռուցքաբանության և ախտորոշման բնագավառում հզորությունների ընդլայնումը, շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգի լաբորատորիայի ստեղծումը և այլն:

Դեսպան Կիրակոսյանը նաև առանձնացրեց Տեխնիկական համագործակցության ծրագրի ներդրումը մարդկային կարողությունների զարգացման հարցում՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ հայաստանցի բազմաթիվ մասնագետներ և գիտնականներ վերապատրաստման և գիտական այցելությունների հնարավորություն են ստացել:

Ավարտելով ելույթը՝ Արման Կիրակոսյանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության անվերապահ աջակցությունը ԱԷՄԳ գործունեությանը և գործակալության Տեխնիկական համագործացության ծրագրին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգի Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

21:50 25.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Մայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

21:30 25.05.2025

Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

Գիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն […] ...

BACK_TO_TOP