Ղազախստանում խաղացող մեր «լեգեոներները»՝ ստեղծված վիճակում իրենց առօրյայի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Ղազախստանում խաղացող մեր «լեգեոներները»՝ ստեղծված վիճակում իրենց առօրյայի մասին

22:39 26.03.2020

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս անգամ ՀՖՖ-ն զրուցել է Ղազախստանում հանդես եկող «լեգեոներների»՝ Տիգրան Բարսեղյանի, Կամո Հովհաննիսյանի և Պետրոս Ավետիսյանի հետ.

Տիգրան Բարսեղյան

«Արդեն մի քանի օր է՝ բնակվում եմ հյուրանոցում: Պայմանները շատ լավն են, ոչնչի կարիք չունեմ: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է: Կարողանում ենք դուրս գալ հյուրանոցից, զբոսնել կամ գնալ խանութ: Ղազախստանում խուճապային իրադրություն չկա, մարդիկ հանգիստ են մոտենում ստեղծված իրավիճակին և պահպանում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացնում ենք մարզասրահում, անընդհատ կապի մեջ ենք ակումբի և մարզիչների հետ:

Շատ եմ ափսոսում, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ: Շատ էի սպասում այդ խաղին: Ղազախստանում ևս հետաքրքրությունը շատ մեծ էր: Մյուս կողմից, հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում է նույն իրավիճակը, իսկ մարդկանց առողջությունն ամենակարևորն է: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները դեռ մրցելու առիթ կունենան»:

Կամո Հովհաննիսյան

«Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝ տնային պայմաններում տարբեր վարժություններ կատարելով: Ամեն դեպքում կարոտում եմ խաղադաշտը, թիմային մարզումները, ֆուտբոլը:

Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումը շատ սպասված էր ինձ համար, քանի որ հանդիպումը պետք է տեղի ունենար իմ ներկայիս ակումբի մարզադաշտում: Ցավում եմ, որ այս համաճարակի պատճառով ամբողջ աշխարհը, կարծես, կանգ է առել: Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան:
Չենք հասցրել ծանոթանալ Խոակին Կապառոսի հետ: Գիտեմ, որ նա երկար տարիներ գլխավորել է իսպանական այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են «Սևիլյան», «Ատլետիկ Բիլբաոն», «Դեպորտիվոն»: Հուսամ, որ վրա օգնությամբ վերջապես կկարողանանք ձեռք բերել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր»:
Պետրոս Ավետիսյան
«Այստեղ` Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է: Այնպես չէ, ինչպես Աստանայում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել: Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք և պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, որով և մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը:
Շատ էի սպասում Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլև ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

19:11 04.05.2025

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։   ...

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:52 04.05.2025

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

BACK_TO_TOP