«Մնա տանը». յուրաքանչյուր վիճակից կարելի է քաղել դրականը և լուսավորը. Ռուբեն Բաբայանի հորդորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

«Մնա տանը». յուրաքանչյուր վիճակից կարելի է քաղել դրականը և լուսավորը. Ռուբեն Բաբայանի հորդորը

16:10 27.03.2020

Լինել պատասխանատու թե՛ սեփական անձի, թե՛ շրջապատի նկատմամբ, հոգատար լինել թե՛ մեր, թե՛ դիմացինի հանդեպ: Լինել ոչ թե սոսկ բնակիչ, այլ քաղաքացի՝ քաղաքացիական բարձր գիտակցմամբ. սա են հորդորում մեր մշակութային, հասարակական, քաղաքական ու մարզական գործիչները:

SHANTNEWS-ը սկսում է մի նախաձեռնություն, որի շրջանակում այս օրերին հայտնիները «Շանթի» եթերից են իրենց հորդորները ուղղելու, կիսվելու սեփական փորձով, թե ինչպես են ի բարօրություն օգտագործում պարտադրված մեկուսացումը

«Յուրաքանչյուր վիճակից կա ելք, յուրաքանչյուր վիճակից կարելի է քաղել այն ամբողջ դրականը և լուսավորը, որը միգուցե մի քիչ պակասում է մեր կյանքում: Մի քիչ ավելի շատ զբաղվենք մեզնով, մի քիչ ավելի շատ կարդանք, նայենք, մտածենք, խորհենք, հասկանանք, թե որտեղ է իրական պաշտպանությունը, որտեղ ենք մենք անպաշտպան: Ինչքանով են միմյանց կապված բոլորս, ինչքանով կարող ենք միասնական ուժերով հաղթահարել այն բոլոր փորձությունները, որ գալիս են»,- ասել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ հիշեցնելով, որ ամեն ինչ մարդու համար է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

17:00 04.05.2025

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

ՆԱՏՕ-ի զինվորների Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։ «Կարծես թե Եվրոպան դեռ չի հասկացել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն կա: Կան երկրներ, որոնք շահագրգռված են լարվածության հետագա սրմամբ: ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու այս մտադրությունները Ուկրաինա համարում եմ մի բան, որը կարող է հանգեցնել նոր […] ...

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

16:40 04.05.2025

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի արևմտյան Տեխաս նահանգում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 01:47 UTC (Մոսկվայի ժամանակով 04:47) ամերիկյան Օդեսա քաղաքից 185 կիլոմետր դեպի արևմուտք՝ ավելի քան 115 հազար մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ ...

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:34 04.05.2025

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

16:20 04.05.2025

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...

Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայում

16:00 04.05.2025

Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայում

Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի ռազմաբազային: Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Օդուժը ոչնչացրել է ենթակառուցվածքը, «որն օգտագործում էին ամերիկացի զինվորականները նախքան տարհանումը»։ Ուրբաթ օրը սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ 200 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը լքել է Դեյր […] ...

Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունը

15:40 04.05.2025

Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունը

Իսրայելական բանակն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում և դրա համար տասնյակ հազարավոր պահեստազորայիններ կհրավիրի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ օպերացիան ընդլայնելու որոշումն ընդունվել է մայիսի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նիստի ժամանակ։ Ինչպես նշում է գործակալությունը, ռազմական գործողությունների ինտենսիվացումը տեղի կունենա արտերկրում և երկրի […] ...

BACK_TO_TOP