19:30 30.03.2020
Գյումրիի ծննդատան աշխատակազմը բուժհաստատությունը լուծարումից ապահովագրելու, միևնույն ժամանակ, պարտքերը մարելու և ծննդօգնության որակը բարձրացնելու առաջարկությունների փաթեթ է ներկայացրել: Համաձայն փաթեթի՝ բուժաշխատողներն առաջարկում են ծննդատունը լուծարելու փոխարեն միավորել, բայց ոչ թե ծննդօգնության այլ հաստատության, այլև «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ: Միավորում ասվածը վերաբերում է միայն իրավաբանական կարգավիճակին և վարչական ապարատին, այսինքն՝ ծննդատունը մնալու է իր տեղում, բայց դառնալու է «Գյումրի» ԲԿ մաս: Առաջարկությունը ներկայացվել է կառավարության հաստատմանը:
Գյումրիի ծննդատան լուծարման մասին խոսակցությունները պաշտոնական ու ոչ պաշտոնական հարթակներում մի քանի տարի է՝ օրակարգային են: Ծնունդները քիչ են, մրցակցային պայմաններում շահեկան վիճակում չէ, շենքային պայմաններն ամենալավը չեն, պարտքեր են կուտակվել:
Սրանք այն գործոններն էին, որոնցով հիմնավորվում էր լուծարման անհրաժեշտությունը: Լուծարելու մասին միշտ էր խոսվում, բայց այլ տարբերակներ չէին առաջարկվում: Այս ընթացքում պարտքերն աճում էին, ծնունդների թիվը՝ ոչ: Այլընտրանքային տարբերակ հենց ծննդատանն են գտել բոլոր բժիշկների ու միջին բուժանձնակազմի քվեարկության արդյունքում:
«Քննարկվեց Շիրակի մարզպետի մոտ Գյումրիի ծննդատան ներկայացուցիչների հետ և առաջարկվեց միացում «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ: Միացումը միշտ ավելի դրական է, քան լուծարումը: Աշխատատեղերի մաքսիմալ քիչ կորուստներ կլինեն, և ամենակարևորը՝ կպահպանվի ծննդատան շենքը: Հնարավոր է որոշ ծառայությունների տեղափոխման հարց լինի՝ կախված «Գյումրի» կենտրոնում սարքավորումների ավելի հարուստ լինելու հետ, բայց վարչական մասով, թղթատարությամբ, որպես իրավաբանական անձ, Գյումրիի ծննդատունը կդադարի գոյություն ունենալ: Կլինի «Գյումրի» բժշկական կենտրոնի կազմում գործող մանկաբարձագինեկոլոգիական ծառայություն»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը:
Գյումրիի ծննդատան տնօրենը մանրամասնում է՝ սա չի նշանակում, թե ծննդատունն իր կադրերով ու սարքավորումներով տեղափոխվելու է «Գյումրի» բժշկական կենտրոն: Միավորումը վերաբերում է իրավաբանական կարգավիճակին՝ նախատեսվում է, որ ծննդատունը կմնա նույն շենքում, բայց «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ կհամարվի մեկ բուժհաստատություն: Սա նշանակում է, որ երկու բուժհաստատություններն ունենալու են մեկ տնօրեն: Իսկ միավորումը ենթադրում է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնն իր վրա է վերցնում նաև Գյումրիի ծննդատան պարտքերը փակելու պարտավորությունը: Պարտքն արդեն 80 մլն դրամ է կազմում: Միավորման դեպքում ծննդատան շենքը հիմնանորոգվելու է: Անցած տարիների ընթացքում հնարավոր չի եղել անգամ մասնակի նորոգումներ կատարել ու դադարեցնել կաթոցները:
Մարզպետարանում միավորման առաջարկին, ըստ ծննդատան տնօրենի, հավանություն տվել են: Առաջարկությունը ներկայացրել են առողջապահության նախարարություն, սպասում են կառավարության հաստատմանը: Բժիշկներն են նշում՝ կառավարությունն ավելի շատ պատճառներ ունի իրենց առաջարկներն ընդունելու, քան չընդունելու համար:
«Ճիշտն ասած, գլխացավանք էր դառել այս ծննդատունը և՛ նախարարության համար, և՛ մարզպետարանի, և՛ բուժանձնակազմի համար: Գլխացավանքը կարծես ժամանակավորապես բուժվում է, հետագայում կարող է այդ տարբերակը ավելի մեծ արդյունք տալ, քան, եթե լիներ առանձին ծննդատուն»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը:
Միավորման առաջարկը հաստատվելու դեպքում էլ կարող է միայն ժամանակավոր լինել: Գյումրիում շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի նախաձեռնությամբ ծննդատան նոր շենք է կառուցվելու, որտեղ կենտրոնանալու են Գյումրիի ծննդօգնության ծառայությունները: Այս նախագիծն անցած տարի է ներկայացվել, և ընդամենը նոր շենքի միայն տարածքն է հատկացվել:
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...
21:53 12.07.2025
Հրդեհ Աբովյան քաղաքումՀուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 […] ...
21:46 12.07.2025
CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետոԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի հուլիսին մահափորձի ժամանակ պաշտպանած գաղտնի ծառայության ղեկավարներն ու գործակալները պատասխանատվության չեն ենթարկվել նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ թույլ տրված սխալների համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գաղտնի ծառայության պաշտոնյաները հայտարարում են, որ չափազանց հիասթափված են Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաքում մահափորձի արձագանքից։ Չնայած ծառայության այն ժամանակվա ղեկավար […] ...