ՄԱԿ-ը կոչ է արել 2,5 տրլն դոլար հատկացնել զարգացող երկրներին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար. Известия – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

ՄԱԿ-ը կոչ է արել 2,5 տրլն դոլար հատկացնել զարգացող երկրներին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար. Известия

12:08 31.03.2020

Մարտի 30-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) տնտեսագետ Ռիչարդ Կոզուլ-Ռայթը դաշինքի անդամներին կոչ է արել արագ կերպով 2,5 տրիլիոն դոլար հատկացնել զարգացող երկրներին՝ նպաստելու կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, հայտնում է Известия-ն:

«Միջազգային հանրությանը շտապ անհրաժեշտ է համաձայնեցնել համապատասխան միջոցների տրամադրման հարցը՝ տնտեսությունն ավելի գլոբալ շրջանակներով կայունացնելու համար, որպեսզի վերանան ֆինանսական խնդիրները, որոնց այժմ զարգացող շատ երկրներ անխուսափելիորեն բախվում են», – ասել է նա ՄԱԿ-ի կայքում հրապարակված հարցազրույցում:

Կոզուլ-Ռայթը շեշտել է, որ 1 տրիլիոն դոլար պետք է տրամադրվի հատուկ պայմաններով, ևս 1  տրիլիոն դոլար կօգտագործվի զարգացող երկրների ֆինանսական պարտավորությունները մարելու համար: Մնացած 500 միլիարդ դոլարը անհրաժեշտ է «Մարշալի պլանը» ֆինանսավորելու համար, որն ուղղված է առողջապահական համակարգերի վերականգնմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:30 04.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

11:21 04.05.2025

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

11:10 04.05.2025

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:50 04.05.2025

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

10:30 04.05.2025

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...

BACK_TO_TOP