13:26 31.03.2020
Արտաքին գործերի նախարարությունը բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել ՀՀ քաղաքացիներին Չինաստանից, Իտալիայից և այս գիշեր նաև Կալկաթայից տարհանելու ուղղությամբ: Վերջինը պարետի և ԱԳՆ-ի համակարգմամբ և Մայր Աթոռի ֆինանսավորմամբ է իրականացվել, և Կալկաթայի հայոց բարեգործական դպրոցից վերադարձել են 68 երեխաներ և ուսուցիչներ: Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
«Եթե չկան տարհանումներ, ապա դեսպանությունները ուղղորդում են, թե ինչպես պետք է վերադառնան, ինչ չվերթներ կան, որոնք են ճիշտ ճանապարհները՝ շատ անգամ նույնիսկ տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելով: Վերադառնալու առումով կան օբյեկտիվ դժվարություններ, կնշեմ դրանցից երեքը` այդ երկրում, ուր գտնվում է մեր քաղաքացին, այն կարանտինային ռեժիմները, որ սահմանափակում են ազատության աստիճանը, երկրորդ՝ տեղափոխման հետ առողջապահական ռիսկերը և 3-րդ` օդային հաղորդակցության հետ կապված այսօր խիստ և շատ խիստ սահմանափակումները»,- ասաց Ավետ Ադոնցը և կրկին կոչ արեց մեր համաքաղաքացիներին լավ տիրապետել իրավիճակին և կապի մեջ գտնվեն դեսպանությունների հետ:
Ավետ Ադոնցը ևս մեկ անգամ շեշտեց, որ օրեցօր ավելի են դժվարանում օդային հաղորդակցության հետ կապված խնդիրները:
«Եթե չի հաջողվում վերադառնալ, դիվանագիտական ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որ կարգավորվի մեր քաղաքացիների կացությունը այդ երկրում՝ ապահովելով այն մինիմում անհրաժեշտը, որ պետք է կացությունը ապահովելու համար և դա արվում է՝ օգտագործելով մեր համայնքային ռեսուրսները»,- հայտնեց Ադոնցը:
Փոխնախարարը նաև ներկայացրեց այն ֆինանսական օգնությունը, որ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Մանրամասները` տեսանյութում:
13:31 15.07.2025
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՌուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։ ...
13:00 15.07.2025
Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան ԱվինյանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...
12:46 15.07.2025
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջՀեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...