14:57 31.03.2020
«Արտերկրում գտնվող մեկ ՀՀ քաղաքացի է կորոնավիրուսով վարակվել, նա հիմա լավ է», – այսօր` մարտի 31-ին, արտակարգ դրության պարետատան հերթական ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
Նրա խոսքերով` այդ քաղաքացին արդեն ապաքինվել է, բոլոր թեստերը բացասական են եղել, և այժմ քայլեր են ձեռնարկվում նրան վերադարձնելու ուղղությամբ: Եղել են ՀՀ քաղաքացիներ, որոնք գերադասել են մնալ Իտալիայում և ենթարկվել այդ երկրի կարանտինային պայմաններին:
«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ մեր դեսպանություններում, Դիվանագիտական ներկայացուցչությունների տվյալներով, ունենք գրանցված մոտ 600 ՀՀ քաղաքացի, նրանք շարունակում են մնալ 46 երկրում և ես վստահորեն չէի ասի, որ 600-ից 600-ը ցանկություն ունեն վերադառնալու հիմա` այս դժվար պահին»,- ասաց փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքերով` վերադառնալ ցանկացողների համար հիմնական խոչընդոտը հաղորդակցության բացակայությունն ու ուղևորության հետ կապված ռիսկերն են: Նա հիշատակեց 36 նահանգներում բնակության և կրթության ծրագրերով գտնվող երեխաներին:
«Դեսպանությունը կապի մեջ է: Այնուամենայնիվ, մեծ հարց է, թե որքանով է այս պայմաններում անվտանգ հավաքել և բերել այս երեխաներին: Սա շատ ռիսկային է` հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման դինամիկան: Մենք կապի մեջ ենք ծրագրի կազմակերպիչների հետ: Նրանք ապահովում են երեխաների համար անհրաժեշտ պայմանները»,- ասաց փոխնախարարը:
Իրաքում այժմ կա ՀՀ 80 քաղաքացի: Նրանք եվրոպական մի ընկերության աշխատակիցներ են: Դեսպանատունն այդ ընկերության հետ կապի մեջ է և այդ քաղաքացիների համար ապահովված են անհրաժեշտ կարանտինային պայմանները` սնունդ, ֆինանսավորում, բժշկական ծառայություններ: Ռուսաստանի Դաշնությունում ուսանող երիտասարդները ևս խնդիրներ չունեն, քանի որ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ եթե անգամ ուսումն ընդհատվել է, ուսանողները կարող են մնալ կարանտինում հանրակացարաններում: Ավելի քան 70 քաղաքացի վերադարձվել է Իտալիայից: Ոմանք չէին ցանկանում վերադառնալ կարանտինի պատճառով: Հայաստանի քաղաքացիներ են դուրս բերվել նաև Ուկրաինայից:
«Ուկրաինայից ՀՀ 70 քաղաքացիներն ուկրաինական ավիափոխադրողի միջոցով տեղափոխել են հայրենիք, այստեղից էլ Կիև են տեղափոխել իրենց քաղաքացիներին»,- ընդգծեց Ադոնցը:
Ավետ Ադոնցը վստահեցրեց՝ անուն առ անուն տեղյակ են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներից, նրանք ՀՀ դեսպանությունների հետ կապի մեջ են և փորձում են գտնել օպտիմալ և հասցեական միջոցներ, որպեսզի կա՛մ կվերադարձնեն, կա՛մ տեղում ապահովեն անվտանգ կեցությունը:
13:31 15.07.2025
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել13:20 15.07.2025
Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհըՄիացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ […] ...
13:00 15.07.2025
Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան ԱվինյանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...
12:46 15.07.2025
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջՀեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...