Ես իմ կյանքում ավելի մեծ սարսափ չեմ ապրել․ Playboy-ի աստղը պատմել է՝ ինչպես է փրկվել փոթորկից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Ես իմ կյանքում ավելի մեծ սարսափ չեմ ապրել․ Playboy-ի աստղը պատմել է՝ ինչպես է փրկվել փոթորկից

23:45 05.04.2020

Փլեյբոյի մոդել Լորա Դրամմիսը, որ փրկվել է 273 կմ/ժամ արագություն ունեցող հզորագույն փոթորկից, պատմել է տեղի ունեցածի մասին: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 30-ամյա աստղը պատմել է, թե ինչպես է ուժեղ քամին «ԱՄՆ-ում գտնվող իր տուն ներխուժել»:

Մոդելը պատմել է, որ փոթորիկը կոտրել է ապակիները և պոկել տանիքը:

«Տպավորություն էր, թե միջուկային ռումբ պայթեց: Ամբողջ իրավիճակը սարսափեցնող էր»,- պատմել է աղջիկը:

Նա նշել է, որ լսեց նախազգուշացնող ազդանշաններ և որոշեց իր շան հետ թաքնվել լոգարանում: Սակայն երբ գնացել է՝ ննջարանի դուռը բացելու, քամին հարվածել է իր ոտքերին: Աղջիկը փաթաթվել է շանը, զուգահեռաբար ոտքով սեղմած պահելով դուտը:

«Դա շարունակվեց մոտ 30 վայրկյան: Ես իմ կյանքում ավելի մեծ սարսափ չեմ ապրել»,- պատմել է Դրամմիսը:

Տեղի ունեցածից հետո մոդելը հասկացել է, որ թակարդի մեջ է և չի կարող դուրս գալ տնից: Նա սկսել է օգնություն կանչել, արդյունքում նրան փրկել է հարևանը:

«Եթե ես ննջարանի դուռը բացեի երկու րոպե ավելի շուտ, ապա կհայտնվեի մի սենյակում, որ փոթորիկը ամենից շատ է վնասել: Իմ կյանքը փրկվեց այն բանի շնորհիվ, որ ես ննջարան չգնացի ավելի շուտ»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասին

22:30 27.07.2025

Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասին

Թայվանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանումը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 749%-ով՝ հասնելով 11.89 միլիոն դոլարի, ինչը ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Focus Taiwan-ի տվյալներով՝ կղզին հունվարից հունիս ամիսներին ԱԹՍ է արտահանել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Եվրոպա: Արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելին՝ մոտ 54%-ը, բաժին է ընկել Լեհաստանին, որը թայվանական անօդաչու թռչող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

22:10 27.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի և կոչնչացնի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում։ «Մենք կշարունակենք պայքարել, մենք կշարունակենք գործել մինչև մեր բոլոր ռազմական նպատակներին հասնենք, մինչև լիակատար հաղթանակի հասնենք, ոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը», – ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ «ցանկացած ճանապարհով (ռազմական գործողություններ և բանակցություններ) Իսրայելը Գազայի […] ...

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

21:50 27.07.2025

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

Թուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

21:28 27.07.2025

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

Հորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

21:08 27.07.2025

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

Ղազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...

BACK_TO_TOP