23:34 05.04.2020
ԱՀԿ-ը, հաշվի առնելով եվրոպական երկրների կարանտինային փորձը, մշակել է սննդակարգ, որը կօգնի բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
Եվ այսպես.
1.Նախ կազմեք անհրաժեշտ մթերքների ցանկ և մի գնեք ավելին, քան պետք է, օրինակ, 2 օրվա համար: Այդ դեպքում ստիպված չեք լինի նետել փչացած մթերքը:
2. Նախապատվությունը տվեք թարմ մթերքներին՝ թարմ միրգ, բանջարեղեն, հրաժարվեք պահածոյացված մթերքներից: Եթե թարմ մթերք տվյալ պահին չկա՝ ընտրեք սառեցրածը: Եթե նկատում եք, որ գնել եք ավելի շատ միրգ, կանաչեղեն կամ բանջարեղեն, քան ձեզ պետք է, սառեցրեք:
3. Պատրաստեք սնունդը տանը: Կարանտինը ամենահարմար ժամանկահատվածն է՝ վերհիշելու խոհարարական ավանդույթները նոր կերակրատեսակներ պատրաստելու համար։ Վստահաբար կան բաղադրատոմսեր, որոնք միշտ ուզեցել եք փորձել, բայց ժամանակ չեք ունեցել:
4. Օգտվեք սննդի առաքման ծառայություններց: Կարանտինի ընթացում ճիշտ է խուսափել խանութ գնալուց: Ընտրեք առաքման այնպիսի տարբերակներ, երբ հնարավոր է վճարումն անել առանց ուղղակի շփման:
5. Կերակուր պատրաստելիս ուշադիր եղեք հիգիենայի կանոնների նկատմամբ՝ անգամ եթե տնից դուրս չեք եկել, ձեռքերը 20 վայրկյան լվանալը, սպիրտով ախտահանելը ոչ ոք չի չեղարկել:
6. Սահմանափակեք աղի օգտագործումը: Մանավանդ, եթե շատ եք օգտագործում կիսաֆաբրիկատներ, դրանցում աղի քանակությունը շատ մեծ է, սահմանափակեք պատրաստվող կերակուրների մեջ աղի քանակը: ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս 5 գրամ աղ օգտագործել ամենօրյա սննդակարգում: Ոչ ավելի: Եթե որևէ սնունդ հնարավոր է պատարստել առանց աղի՝ հենց այդպես էլ արեք:
7. Քիչ շաքարավազ օգտագործեք: Եթե առանց քաղցրի չեք կարող դիմանալ, ապա կերեք թարմ մրգեր կերեք, չիր, մեղր:
8. Խուսափեք ճարպոտ սննդից: Ընտրեք խաշած կամ շոգեխաշած սնունդ: Հենց այն պահին, երբ դուք կհրաժարվեք տապակած սննդից, ճարպի չափաբաժինը ձեր սննդակարգում կտրուկ կնվազի: Տապակած սննդին համեղ այլընտրանք են նաև գրիլ և խորոված տարբերակները: Կարանտինային ժամանակահատվածում պետք է խուսափել շատ միս օգտագործելուց, թռչնի մսից պետք է հեռացնել կաշին, ճարպը և կարագ չօգտագործել: Պետք է բացառել սննդակարգից տրանսճարպերը՝ մարգարին, հալած պանիր, սփրեդ, բիսկվիթներ, փքաբլիթներ, կրեկերներ, թխվածքաբլիթներ: Օգտագործեք այնպիսի մթեքներ, որոնք պարունակում են չհագեցած ճարպեր՝ ձուկ, ընդեղեն: Միշտ ընտրեք այնպիսի մթերքներ, որոնք քիչ են ենթարկվել ջերմային մշակման, և պահպանման կարճ ժամկետ ունեն:
9. Բջջանյութ՝ դա առողջ օրգանզիմի գրավականն է: Բջջանյութն օգնում է մեզ շուտ հագենալ և շատ չուտել: Բջջանյութ պարունակում են մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը, վարսակի փաթիլները, շագանակագույն բրինձը, կինոան, ամբողջական ցորենից թխված հացը։ Պետք է խուսափել սպիտակ հացից, սպիտակ բրնձից, մակարոնեղենից:
10. Հետևեք, որ օրգանիզմը բավարար հեղուկ ստանա: Ջուրն անփոխարինելի է: Այն համեղ և օգտակար դարձնելու համար կարելի է մի փոքր կիտրոն, դաղձի տերևներ կամ կոճապղպեղ ավելացնել: Պետք չէ չարաշահել թունդ թեյն ու սուրճը:
11. Բացառեք ալկոհոլը կամ նվազագույնի հասցրեք դրա օգտագործումը, ալկոհոլը թուլացնում է իմունային համակարգը, բացի այդ, ալկոհլը թուլացնում է որոշ դեղամիջոցների ազդեցությունն օրգանիզմի վրա:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...