26,6%-ով ավելացել է կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրգործերի թիվը. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

26,6%-ով ավելացել է կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրգործերի թիվը. դատախազություն

18:12 02.04.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուրը 2625 (2018թ․-2072) քրեական գործ, որից ավարտվել է 1006 (2018թ․-749) գործի վարույթ։ Այսինքն 26,6%-ով ավելացել են քննվող քրեական գործերի քանակը, 34,3%-ով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Ընդ որում՝ վարույթն ավարտված գործերում զգալի ավելացել են ինչպես մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվը՝ 58,9%-ով, այնպես էլ ոչ արդարացնող՝ հիմնականում վաղեմության ժամկետն անցած լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերով վարույթը կարճված քրեական գործերի թիվը՝ 50,7%-ով:

Ըստ քննչական մարմինների՝ կոռուպցիոն դեպքերով 2019թ. քննված քրեական գործերի քանակն ունի հետևյալ բաշխվածությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ- քննվել է ընդհանուրը 157 քրեական գործ, որից ավարտվել է 23 գործի վարույթ: Վերջիններիցս 17-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: 61 գործի նախաքննություն շարունակվել է 2020-ին:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն- քննվել է ընդհանուրը 403 քրեական գործ, որից ավարտվել է 214 գործի վարույթ։ 43 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 74 գործի նախաքննություն շարունակվել է 2020-ին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն- քննվել է ընդհանուրը 14 քրեական գործ, որից ավարտվել է 2 գործի վարույթ։  2019թ. դատարան գործեր չեն ուղարկվել, 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 3 գործի նախաքննություն շարունակվել է 2020-ին:

ՀՀ քննչական կոմիտե- քննվել է ընդհանուրը 2051 քրեական գործ, որից ավարտվել է 767 գործի վարույթ։ Ավարտված քրեական գործերից 180-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 237 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 681 գործի նախաքննություն շարունակվել է 2020-ին:

Ըստ կոռուպցիոն առավել տարածված առանձին հանցատեսակների՝ 2019-ին նախորդող տարվա համեմատ արձանագրվել է հետևյալ քրեական շարժընթացը:

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախություն-հարուցվել է 115 քրեական գործ, որը 2018թ. համեմատ պակաս է 20,6%-ով: Սակայն վարույթում քննված քրեական գործերն ավելի են 14.5%-ով: 15-ով կամ 300%-ով ավելի քրեական գործ է ուղարկվել դատարան, դատի է տրվել 29-ով կամ 223%-ով ավելի անձ (2018թ.-13 անձ, 2019թ.-42 անձ):

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում- հարուցվել է 377 քրեական գործ, կամ՝ 2018թ. համեմատ 1,5%-ով պակաս: Վարույթում քննվել է 748 քրեական գործ՝ 2018թ․ համեմատ (487) 53.6%-ով ավելի: 88 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը 2018թ․ համեմատ ավելի է 41-ով կամ 115%-ով: Դատի է տրվել 117 անձ, որը 2018թ. համեմատ մոտ 121%-ով ավելի է:
Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահում-հարուցվել է 2018թ. համեմատ 44,4%-ով ավելի քրեական գործ, իսկ տարվա ընթացքում վարույթում քննված քրեական գործերը՝ թվով 149, ավելի են եղել 52%-ով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում- հարուցվել է 284 քրեական գործ կամ 2018թ. արձանագրված ցուցանիշից 32,7%-ով ավելի: Վարույթում քննվել է 496 քրեական գործ՝ 2018թ․համեմատ 60%-ով ավելի: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 գործ, որոնցով դատի է տրվել 45  անձ, ինչը 17-ով կամ 61%-ով ավելի է 2018թ. տվյալներից:
Պաշտոնեական լիազորություններն անցնելը- հարուցվել է 97 քրեական գործ, կամ 2018թ. համեմատ 15,6%-ով պակաս: Վարույթում քննվել է 2018թ․համեմատ 9.8%-ով ավելի՝ 179 քրեական գործ: Դատարան է ուղարկվել 6 գործ՝ 2018թ․համեմատ կրկնակի ավելի, որոնցով կոնկրետ այս հոդվածով դատի է տրվել 6 անձ:

Կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը- այս հանցատեսակներով հարուցվել է ընդհանուր 148 քրեական գործ, որը 2018թ. արձանագրված ցուցանիշից պակաս է 6-ով: Վարույթում քննվել է ընդհանուր 16%-ով ավելի գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 քրեական գործ կամ 2018թ. համեմատ 41.7%-ով ավելի, որոնցով դատի է տրվել 99 անձ, կամ նախորդ տարվա համեմատ 8.3%-ով պակաս:

Պաշտոնեական կեղծիքը- հարուցվել է 114 քրեական գործ կամ 14%-ով 2018թ. համեմատ ավելի: Վարույթում քննված քրեական գործերը շատ են եղել 30%-ով: Փոխարենը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ թվով 15, և դրանով դատի տրված անձանց քանակը՝ թվով 19, 2018թ․ համեմատ պակաս են եղել համապատասխանաբար 20%-ով և 40%-ով:
Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը- հարուցվել է 24 քրեական գործ (2018թ․-143): Չնայած վարույթում քննված գործերը (53) 2018թ. համեմատ պակաս են եղել 3 անգամ, սակայն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի (17) քանակը չորս անգամ գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը: Ընդ որում՝ դատի տրված անձանց (26) թիվը ևս 2018թ. տվյալներից ավելի է՝ մոտ 57 տոկոսով:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը- հարուցվել է 6 քրեական գործ՝ 2018թ․ հարուցված 1 քրեական գործի դիմաց: Վարույթում քննվել է 2018թ. (2) համեմատ 4 անգամ ավելի  քրեական գործ, որոնցից 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2 գործով նախաքննությունը շարունակվում է:

Առանձին հանցատեսակներով արձանագրված՝ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց ցուցանիշների հետ կապված որոշակի նվազումը՝ պայմանավորված է մի կողմից 2018թ. ընդունված համաներման մասին ակտով, իսկ մյուս կողմից իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաև օրենքի պահանջների լիարժեք առկայության դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ և գործուն զղջալու ու այլ ոչ արդարացնող հիմքերով կայացվում են բազմաթիվ որոշումներ քրեական գործի վարույթը կարճելու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP