14:23 07.06.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն մասին, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան: Նա այդ մասին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: նա պատասխանել է «Նովոյե վրեմյա» թերթի լրագրողի հարցին: Լրագրողի հարցրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին ռեզոնանսային հայտարարություն արեց: Եվ Համանախագահները, մասնավորապես ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ասել էր, թե ինչ-որ մի փուլի Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան: Հետևաբար, այժմ ինչպիսին է ՌԴ-ի դիրքորոշումը, արդյո՞ք այդ ժամանակը չի մոտենում:
Լավրովը ուղղել է լրագրողին՝ ասելով, թե Պոպովը երբեք չի ասել պետք է վերադառնա, այլ եթե կողմերը համաձայնեն, որ Ղարաբաղը պետք է վերադառնա, ապա դա կլինի իրենց որոշումը և իրենք պետք է հարգեն:
«Ռուսաստանի դիրքորշումը անփոփոխ է: Այդ դիրքորոշումը հետևյալն է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ Ադրբեջանի և այլ երկրների շարքում անդամ է նաև Հայաստանը:
Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է: Եվ որպես երեք համանախագահող երկրներից մեկը՝ ֆրանսիացիների և ամերիկացիների հետ մեկնտեղ, մենք համընդհանուր հետաքրքրության, ոչ իրարամերժ գիծ ենք տանում այնպիսի պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք թույլ կտան Բաքվին և Երևանին համաձայնության գալ: Այդ աշխատանքը շարունակվում է շատ տարիներ:
Եղել են տարբեր փուլեր: Ի դեպ, որոշ փուլերում Ղարաբաղը մասնակցել է այդ բանակցություններին: Հետո կողմերի պայմանավորվածությամբ ձևաչափը փոփոխվեց: Եվ ահա այն այնպիսին է, ինպիսին կա:
Ի դեպ, պարոն Պոպովը երբեք չի ասել, որ պետք է, այլ որ եթե կողմերը համաձայնեն ինչ-որ փուլում, որ Ղարաբաղը պետք է նորից միանա բանակցություններին, ապա դա կլինի իրենց որոշումը, և մենք պետք է հարգենք այդ որոշումը»,- ասել է Սերգեյ Լավրովը
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...