Չարենցավանում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք. Կոտայքի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Չարենցավանում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք. Կոտայքի մարզպետ

23:27 03.04.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ,

?Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, հարկ եմ համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք:

➡️Լիահույս եմ, որ մեզ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով մեր քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի մեր հանգստյան տների կարանտիններում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։

➡️Հավաստիացնում եմ՝ արվել է ամեն ինչ մեր սիրելի Չարենցավանում օր առաջ կասեցնելու վարակի տարածման տեմպերը և կայունացնելու իրավիճակը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ իրավիճակը լիարժեքորեն գտնվում է մեր հսկողության տակ:

➡️Այս ամենով հանդերձ, Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում սոցիալական մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում:

➡️Այս կոնտեքստում հարկ եմ համարում հատուկ ընդգծել այն փաստը, որ Չարենցավան համայնքի նախաձեռնությամբ համայնքում գործող «Սաֆարի», «Արաքս» սուպերմարկետները, «Զոյա», «Լևոն պապ», «Չարենց» մարկետները, «Աննա Հարությունյան» ԱՁ-ն, բժիշկներ Ադյան եղբայրները, «Դավիթ Նաղդալյան» ԱՁ-ն, «Արամ Ավետիսյան» ԱՁ-ն, «Մեգասթոմ» ատամնաբուժարանը, «Նվեր Գրիգորյան» ԱՁ-ն, «Գարիկ Պալյան» ԱՁ-ն, «Սուրիկ Ծուղունյան» ԱՁ-ն, «Prime systems» ընկերությունը, «Ասկե գրուպ» ԲԲԸ տնօրեն Վահան Հարությունյանը, գործարար Սուրեն Այվազյանը համայնքի շուրջ 450 ընտանիքների ապահովում են ամենօրյա սնունդով, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, գործարար Կ. Գուլոյանի կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Չարենցավանի բժշկական կենտրոնին է նվիրաբերվել 5 մլն դրամ՝ որպես լայնամասշտաբ գործողություններ, գերծանրաբեռնված բուժսպասարկում, կոնտակտավոր քաղաքացիների զննություն և շուրջօրյա հսկողություն իրականացնող բուժ.հաստատություն:

?Սա տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է, ինչը, անշուշտ, վարակիչ պիտի լինի նաև այլ համայնքների համար:

➡️Շնորհակալ եմ թե՛ համայնքին այս հիանալի համախմբման, թե՛ տնտեսվարողներին համայնքի կողքին կանգնելու և թե՛ այս գործընթացներում ներգրավված ակտիվ կամավորներին իրենց մարդասիրական և հայանպաստ գործունեության համար, իսկ մարզի մյուս համայնքներին կոչ եմ անում իրենց գործողություններում որպես օրինակ դիտարկել Չարենցավան համայնքի համախմբումը:

➡️Վստահ եմ, որ միասնական և համատեղ ջանքերով մեզ հաջողվելու է շատ արագ հաղթահարել այս ճգնաժամը:

Առո՛ղջ եղեք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

11:05 14.07.2025

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

Հուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

10:58 14.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

10:43 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

10:35 14.07.2025

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...

BACK_TO_TOP