Պատվաստանյութը վարակիչ հիվանդությունները, ներառյալ COVID-19-ը, կանխելու ամենաարդյունավետ միջոցն է: Այս մասին Жить здорово! հաղորդման եթերում ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության Կենտրոնական դաշնային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Ալեքսանդր Գորելովը, հայտնում է РИА Новости-ն:
«Մինչ այժմ մարդկության կողմից ոչ մի այլ բան չի հորինվել: Պատվաստումը մարդկությանը տվել է 25 տարվա կյանք»,- շեշտել է նա:
Հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևայի հարցին ի պատասխան, թե որքան ժամանակ կպահանջվի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար, փորձագետը խոսել է այն ստեղծողների առջև ծառացած դժվարությունների մասին:
«Մոտ 20 ընկերություն, այդ թվում և ռուսաստանյան ընկերություններ, սկսել են պատվաստանյութ մշակել: Միակ խնդիրն այն է, որ չկան լաբորատոր կենդանիներ, որոնք զգայուն են կորոնավիրուսների նկատմամբ: Դա ետ է մղում պատվաստանյութի ստեղծման ժամկետները», – ասել է Գորելովը:
Միևնույն ժամանակ, Գորելովը շեշտել է, որ գրիպի պատվաստանյութը չի պաշտպանում կորոնավիրուսային վարակից: