Ֆորմալ գրում է 15 տոկոս, բայց հաշվելու դեպքում դառնում է 120 տոկոս. նոր կարգավորում վարկային ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Ֆորմալ գրում է 15 տոկոս, բայց հաշվելու դեպքում դառնում է 120 տոկոս. նոր կարգավորում վարկային ոլորտում

15:30 07.04.2020

ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է նաև ««Սպառողական կրեդիտավորման մասին» և հարակից օրենքների փաթեթում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է, որ մինչև 200 հազար դրամ վարկերի վերաբերյալ վարկատուն հստակ տեղեկատվություն տարածի ու չապակողմնորոշի վարկառուին:

Նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրել է.

«Հնարավորություն ընձեռենք, որ քաղաքացին գիտակցված որոշում կայացնի: Գաղտնիք բացած չենք լինի, դուք էլ լսած կլինեք գովազդներ, որ ասում է «անտոկոս վարկ», սա անբարեխիղճ մոտեցում է, որովհետև անտոկոս վարկ չկա, ֆինանսական գիտակցության բարձրացումն է նպատակը: Կարող է հակառակ տեսակետ հնչել, որ շուկաներն են ոլորտները կարգավորում: Բազում երկրների օրինակներ կան, երբ չի կարողանում շուկան կարգավորել: Պետք է գրավոր գրի ոչ թե այն տոկոսադրույքը, որ ֆորմալ գրում է 15 տոկոս,  բայց երբ հաշվում ես, դառնում է 120, այլ փաստացի իրական տոկոսադրույքը գրի, որ հասկանա, որ վերջնական արդյունքում իրականում շատ ավելի մեծ բեռ է լինում: Այս առումով փորձում ենք նաև էլեկտրոնային եղանակով կնքված պայմանագրերին էլ անդրադառնանք»:

Նույն խմբակցությունից Եղիշե Սողոմոնյանն առաջարկել է նաև ավելի բարձր վարկերի դեպքում էլ կիրառել, քանի որ դրանց ռիսկը շատ ավելին է: Ի վերջո, որոշվել է մինչև 300 հազար դրամ վարկերի վրա տարածել այն:

«Չե՞ք կարծում, որ ավելի մեծ վարկերի դեպքում դա ավելի կարևոր է, քան մինչև 200 հազար դրամի մասով, դատարանը, եթե պարտքի բռնագանձում անում է, որոշում չի կայացվում բռնագանձման, նշանակում է, մեծ վարկերի դեպքում հիմնավորումն ավելի կարևոր է, քան փոքր վարկերի դեպքում»,- նշել է Սողոմոնյանը:

Արտակ Մանուկյանը համաձայնել է՝ հավելելով, որ 200-300 հազար դրամը հավասարաչափ կարող ենք ասել՝ ռացիոնալ կետը չի, կարող է՝ 300 հազար դրամն ավելի լավ է, բայց ընդհանուր առմամբ էական փոփոխություն չի լինում:

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն էլ հարց է առաջ քաշել, թե արդյոք չեն մտածում պայմանը դիտարկել բոլոր վարկերի համար:

Այնուամենայնիվ, որոշումն ընդունվել է մինչև 300 հազար դրամ վարկերի ձևակերպման մասով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:12 13.07.2025

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝  Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում  գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

16:00 13.07.2025

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

15:19 13.07.2025

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

15:12 13.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ ​ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

14:15 13.07.2025

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

13:59 13.07.2025

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։   ...

BACK_TO_TOP