17:12 07.04.2020
Սննդի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն իրականացրել է կորոնավիրուսի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ` իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին և սննդամթերքի արտադրություններին տարածվել են ուղեցույցներ, որոնց կատարմանը մարմինը հետամուտ է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրեց, որ տեսչական մարմնի տեսուչները այցելել են Երևանի 500, մարզերի 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ և արտադրություններ, մինչև հանրային սննդի օբյեկտների աշխատանքի դադարեցումը՝ նաև հանրային սննդի օբյեկտներ: Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների՝ գործիքների, սարքերի, սայլակների, ՀԴՄ-ների, դռների բռնակների ախտահանումներ, օդափոխել բոլոր տարածքները, տեղադրել վարակազերծիչ նյութեր, օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներով, սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, բացառել ավելորդ հերթեր և օդակաթիլային վարակների ախտանիշներով աշխատակիցների մուտքը տարածք:
«Որոշ մարզերում տեսչական մարմնի մասնագետները տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ դեպքերում նաև ոստիկանների հետ համատեղ իրականացնում են շրջայցեր բացօթյա առևտուրը բացառելու նպատակով»,- նշեց Գեորգի Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ վերահսկվելու է նաև առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեությունը:
«Այս ընթացքում մենք աշխատում ենք տուգանքներ չկիրառել, միակ տուգանքը, որ կիրառում ենք, աշխատանքի գործունեության կասեցումն է: Այս ընթացքում եղել է միայն մեկ դեպք, որ կասեցրել ենք գործունեությունը, մինչև բոլոր ցուցումները իրականացվեն և խախտումները վերացվեն: Բացի դրանից՝ տնտեսվարողներն ավելի շատ վախենում են հանրայնացումից, քան մեր կողմից սահմանված առավելագույն 300 000 դրամ տուգանքից»,- հավելեց ՍԱՏՄ ղեկավարը:
Նա նաև տեղեկացրեց, որ գրեթե բոլոր մեծ արտադրամասերն ամենօրյա ռեժիմով ուղարկում են իրենց կողմից ախտահանման միջոցառումների ֆոտո և տեսանյութեր:
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...