Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը․ ՄԻՊ-ը՝ երեխաների ու ծնողների վերամիավորման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը․ ՄԻՊ-ը՝ երեխաների ու ծնողների վերամիավորման մասին

22:56 07.04.2020

Հաճախ պաշտոնական տեքստերը չեն փոխանցում այն իրական գործն ու հույզերը, որոնք մենք ապրում ենք մեր ամենօրյա աշխատանքով, քանի որ յուրաքանչյուր գործի հիմքում մարդկային պատմություններ են։

․․․ Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ինձ դիմեց մի քաղաքացի և տեղեկացրեց, որ իր 8 և 15 տարեկան երեխաները Ռուսաստանում մնացել են մենակ տանը, առանց ծնողական խնամքի:

Սահմանափակումների պատճառով չեն կարողանում իր կնոջ հետ մեկնել երեխաների մոտ, իսկ երեխաները չեն կարողանում Հայաստան գալ:

Պարզվում է՝ մինչև սահմանափակումները ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց երկու անչափահաս երեխաների խնամքը մի քանի օրով վստահել էին հարևանին, եկել Հայաստան անհետաձգելի գործով, բայց արտակարգ դրության պատճառով չվերթները չեղարկվել էին. Հայաստանի քաղաքացիները չեն կարող լքել երկիրը, իսկ Ռուաստանն ընդունում է միայն իր քաղաքացիներին, իսկ հարևանը չի կարող փոխարինել ծնողական խնամքը։

Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը․․․

Անմիջապես սկսեցինք տարբեր ուղղություններով գրավոր ու բանավոր աշխատանքը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի, Ռուսաստանում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ: Տեղեկացրեցինք նաև Արտաքին գործերի նախարարությանը և Պարետատանը։ Օրը մի քանի անգամ անձամբ ես ու իմ աշխատակազմը կապի մեջ էինք մեր դիմողի՝ երեխաների հոր հետ:

Ռուսաստանում նույնպես կիրառված էին սահմանափակումներ. երեխաները չէին կարողանում դուրս գալ, խանութ գնալ, առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել։

Սկսեցինք քննարկումները ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի և ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ:

Նախ, իմ անձնական խնդրանքով երեխաներին այցելեց և սնունդ փոխանցեց Բաշկիրիայի մարդու իրավունքների հանձնակատարը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ քննարկեցինք չարթերային թռիչքով երեխաներին Հայաստան ապահով տեղափոխելու հարցը, բայց մինչ այդ անհրաժեշտ էր կազմակերպել երեխաների տեղափոխումը Մոսկվա: Ունեինք ընդամենը երեք օր այդ ամենի համար…

Իմ աշխատակազմն արագ կազմակերպեց մի քանի կարևոր փաստաթղթերի ձևակերպումները: Դրանք ուղարկեցինք Մոսկվա, որպեսզի մեր դեսպանությունը սկսի գործընթացը:

Այնուհետև, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հատուկ տեսազանգ ունեցանք այս թեմայով, քննարկեցինք իրենց հետ աշխատանքի հարցերը: Ռուսաստանի հանձնակատարի աշխատակազմի մեր գործընկերները մեզ աջակցեցին Բաշիրիայից դեպի Մոսկվա ավիատոմս գտնելու հարցում:

Ավիատոմսի հետ կապված բարդությունները լուծելով տեղում զբաղվում էր Բաշկիրիայի հանձնակատարը, ով նաև հաջորդ օրն անձամբ երեխաներին տարավ օդանավայան ու ճանապարհեց Մոսկվա: Ճանապարհելուց անմիջապես հետո զանգեց ինձ ու ասաց, որ երեխաներն ապահով են ու ինքը նույնիսկ մի ուրիշ ուղևորի է «գտել», ում խնդրել է երեխաներին ինքնաթիռում պահել իր ուշադրության ներքո: Հետագայում այդ անծանոթ ուղևորն ինձ զանգեց ու տեղեկացրեց, որ երեխաներն արդեն Մոսկվա են վայրէջք կատարել:

Դրանից հետո, շնորհիվ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի սրտացավ մոտեցման՝ Մոսկվայի օդանավակայանում երեխաներին դիմավորեցին արդեն մեր դեսպանության ներկայացուցիչները: Կազմակերպեցին երեխաների ապահով գիշերելը Մոսկվայում: Հաջորդ առավոտյան երեխաներն ապահով տեղափոխեցին Հայաստան։ Բոլոր փաստաթղթերի ձևակերպումների հարցերով դեսպանի հետ գիշեր-ցերեկ եղել ենք կապի մեջ: Երեխաների ինքնաթիռ նստելու ու Երևան ժամանելու ընթացքում էինք նաև տեղեկություններով փոխանակվում:

Մինչ երեխաները կժամանեին Երևան, ինձ զանգեց Հայաստանի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը, իսկ դրանից հետո նաև Առողջապահության նախարարությունից: Գործընկերների հետ արդեն քննարկեցինք և եկանք պայմանավորվածությունների՝ ինչպես ենք կազմակերպելու երեխաների տեղափոխումը մեկուսացման ապահով վայր ու ծնողների տեղափոխումը նրանց մոտ:

Այս պահին երեխաներն իրենց լավ են զգում. մայրիկի հետ 14-օրյա ինքնամեկուսացման մեջ են։ Երեկ նորից խոսել եմ հոր, իսկ այսօր նաև երեխաների մայրիկի հետ:

Ամեն անգամ, երբ ևս մի քայլով մոտենում էինք երեխաների ու ծնողների վերամիավորմանը, բոլորս մեծ ոգևորություն էինք ապրում, քանի որ այդպիսի իրավիճակում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, իսկ այդ երեխաների փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրի երեխան․․․

Հ․Գ․ 2019 թվականին 13140 դիմում-բողոք ենք ստացել․ այդ գործերից յուրաքանչյուրի հետևում յուրօրինակ մարդկային պատմություններ են։

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

BACK_TO_TOP