20:00 08.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը.
✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք,
✅2 թթվածնի մատակարարման կայան,
✅60 000 հատ թեստ,
✅60 000 հատ բժշկական դիմակ,
✅ 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
✅20 000 հատ պաշտպանիչ ակնոց,
✅100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:
Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, որոնք անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:
Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:
Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը:
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվըՄերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...
10:22 12.07.2025
Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...