ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը

13:38 09.04.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով աջակցություն կստանան միկրոբիզնեսի ռեժիմում գործող տնտեսվարող սուբյեկտները:

Շահառուների թիվը կազմում է մոտ 6000։ Միանվագ աջակցության առավելագույն չափը՝ 136 հազար դրամ։ Պատգամավորը մանրամասնել է, թե ի՞նչ բաղադրիչներից է բաղկացած այս 10-րդ միջոցառումը և ովքե՞ր են հանդիսանում շահառուներ։

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:

2. Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր`

1) 2019 թվականին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
2) 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
3) 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, բացառությամբ սույն հավելվածի չորրորդ մասում նշված դեպքերի։

4. Անկախ սույն հավելվածի երրորդ մասով սահմանված դրույթների, շահառու հանդիսացող անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով, եթե՝

1) շահառու անձինք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն.
2) հանդիսանում են սույն հավելվածի երկրորդ մասի երրորդ մասով սահմանված շահառու հանդիսացող անձ։
5. Շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։

6. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

1) որոնց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը.
2) ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից.
3) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ, մարտի 30-ի N 410-Լ, մարտի 30-ի N 412-Լ և ապրիլի 2-ի N 427 –Լ որոշումներով սահմանված որևէ միջոցառման շահառու»,- գրել է Բաբկեն Թունյանը։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1718261848314758?__cft__[0]=AZWUOxOHZjEto9UdRpbbdef_Ax4ExQ7FoSukFRmHTQlCRUyHNS7dnGzBwtnO_Ppw8uCLkmxJokJd7NM8L-nR3FQmarH8369qeoai5a7nvofLE-jH9ZnNm-4y9MaUAgn5OQ8&__tn__=%2CO%2CP-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-ից

13:58 10.05.2025

Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը: Ռոմանոյի հաղորդմամբ՝ Էլ Կլասիկոյից հետո «արքայական» ակումբը պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտիի հրաժարականի մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ […] ...

Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ

13:44 10.05.2025

Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ

Ամբողջ Եվրոպան պետք է նշեր մայիսի 9-ը, անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննադատել Ռուսաստանին այս տոնակատարությունների անցկացման համար, որը, ինչպես Բրազիլիան, նշում է նացիզմի դեմ հաղթանակը, ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եվրոպան պետք է երեկ՝ մայիսի 9-ին տոներ, Ֆրանսիան պետք է տոներ, Գերմանիան պետք է տոներ, քանի որ շնորհիվ այն […] ...

Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:32 10.05.2025

Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Դատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ: Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […] ...

Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. Պեսկով

13:22 10.05.2025

Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. Պեսկով

Ռուսաստանին նոր պատժամիջոցներով վախեցնելը ժամանակի վատնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը ընտելացել է պատժամիջոցներին և արդեն հասկանում է, թե ինչպես է նվազագույնի հասցնելու նորերի հետևանքները։ «Այս պատժամիջոցներով մեզ վախեցնելը ժամանակի վատնում է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։ ...

Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

13:12 10.05.2025

Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել մի քանի օրվա ընթացքում, եթե ՌԴ-ն հրաժարվի ընդունել 30-օրյա հրադադարի պայմանները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեզ համար առաջիկա օրերն են, երբ մենք պետք է կարողանանք պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են սահմանվելու […] ...

Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

13:00 10.05.2025

Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...

BACK_TO_TOP