Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

12:18 11.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ավելի վաղ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ իրեն ուղղված շնորհավորանքների, մաղթանքների ու աղոթքների համար:

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված ուղերձում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Ներկայիս տագնապալի ժամանակներում, երբ նոր կորոնավիրուսի համավարակը մարդկանց կանգնեցրել է առողջական, սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրների առջև, և մեր պետական հաստատություններն ու համապատասխան կառույցներն անում են հնարավոր ամեն ինչ՝ դիմակայելու այդ վարակին, հանրությունը նմանապես կարիք է զգում Ձեր խոսքի և հորդորի:

Այս պայմաններում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ձեր հովվապետությամբ առավելագույն ճիգեր է ի գործ դնում՝ աջակից լինելու հավատացյալ ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում։

Մաղթենք զորություն հայոց պետությանը և Ձեր հայրապետությամբ՝ Սուրբ Եկեղեցուն, առողջություն ու ապահովություն մեր ժողովրդին»։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին ուղղված՝ նախագահի խոսքում մասնավորապես ասվում է.

«Ներկայիս բարդ ժամանակներում, երբ մարդիկ ստիպված են լարել իրենց ուժերն ու մեծ ջանքեր գործադրել, ավելի է մեծանում Եկեղեցու և հավատքի դերը մեր կյանքում։

Թող Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը հարստացնի յուրաքանչյուրիս հոգին ու տունը, իսկ Ձեզ համար դառնա կենարար աղբյուր՝ ի փառս Հայոց Սուրբ Եկեղեցու և ի ապահովություն մեր աշխարհասփյուռ ժողովրդի, Հայաստանի և Արցախի»։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:47 06.07.2025

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

13:25 06.07.2025

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

Միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

BACK_TO_TOP