Ավտովթար Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Ավտովթար Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

09:15 08.06.2018

Հունիսի 8-ին, ժամը 00:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին: Բախման հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորներ՝ Ա. Մ.-ն (1995 թ.), Է. Ա.-ն (1998 թ.), Հ. Գ.-ն (1995 թ.), Հ. Հ.-ն (2000 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում

16:53 17.06.2025

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում

Հունիսի 17-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, դեսպանության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ հայտնելով համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունը։ Դեսպան Մարագոսը խոսել է ԵՄ-ի և ՀՀ ԿԸՀ-ի նախորդիվ եղած արդյունավետ համագործակցության […] ...

Սի Ծինփինը նազգուշացրել է, որ մաքսային և առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինի

16:47 17.06.2025

Սի Ծինփինը նազգուշացրել է, որ մաքսային և առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինի

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը գործել հավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքներով՝ ասելով, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի։ «Միայն հավասարության, արդարության, փոխադարձ օգուտի և փոխադարձ շահի սկզբունքներին անսասան նվիրվածությունը կօգնի պահպանել համաշխարհային խաղաղությունը և հասնել համատեղ բարգավաճման: Մաքսային և առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինի: Միակողմանիությունը, պրոտեկցիոնիզմը և հեգեմոնիզմը կվնասեն և՛ ուրիշներին, […] ...

Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել

16:40 17.06.2025

Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել

Մայիսի 30-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվեց նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, […] ...

Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչ

16:32 17.06.2025

Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչ

Արգենտինացի մասնագետ Մաթիաս Ալմեյդան գլխավորել է իսպանական «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2028 թվականի հուլիսի 1-ին: Ալմեյդան նախկինում գլխավորել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթը», «Բանֆիլդը», մեքսիկական «Չիվասը», հունական ԱԵԿ-ը և այլ թիմեր: Ալմեյդան 1996/1997 մրցաշրջանում, խաղացել էր «Սևիլիայում»: Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի […] ...

Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականը

16:24 17.06.2025

Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականը

ԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով […] ...

Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:16 17.06.2025

Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան, Մարգարյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Հալաբյան, Լուկաշինի, Շիրազի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP