Պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից 146.3 մլն դրամ պակաս գնով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից 146.3 մլն դրամ պակաս գնով

18:32 14.04.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ հերթական պետական սեփականություն հանդիսացած գույքի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում ի հայտ են բերվել առանձնապես խոշոր չափերով կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առերևույթ հատկանիշներ:

Մասնավորապես պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից 2016թ. դեկտեմբերի 1-ին կազմված եզրակացությամբ գնահատվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված՝ սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դ. Անհաղթ փողոց, թիվ 23/6 հասցեում գտնվող 1455.5 քմ մակերեսով հասարակական շինության և 3922.64 քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը, որը կազմել է 119.7 մլն դրամ:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և նշված ՍՊԸ-ի միջև ծառայությունների մատուցման այս գործընթացը, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:

Իրականացված գնահատման արդյունքում ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է վերոնշյալ գույքը մրցույթով օտարել:

2017թ. մարտի 20-ին կայացած մրցույթի արդյունքներով, ըստ կազմված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրի, այդ հասցեում գտնվող գույքը՝ հասարակական շինությունը և հողամասը, օտարվել է 88.7 մլն դրամով:

Սակայն 2020թ. փետրվարի 14-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ գույքի հավանական շուկայական արժեքը 2016թ. դեկտեմբերի դրությամբ կարող էր կազմել շուրջ 235 մլն. դրամ կամ նախկինում գնահատված արժեքից գրեթե 2 անգամ ավելի։

Այսպիսով, վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց առերևույթ ապօրինի գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող նշված հասարակական շինությունը և հողամասը օտարվել է հավանական շուկայական արժեքից 146.3մլն դրամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Ընդ որում պարզվել է, որ պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների, գնահատման աշխատանքների իրականացման ծառայությունների մատուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին հատկացվում է դրամաշնորհ: Նման պայմաններում անշարժ գույքի գնահատման պատվիրակումը ՍՊԸ-ին և նրա կողմից գնահատման իրականցումը ի սկզբանե իրականացվել է ոչ իրավաչափ ընթացակարգով:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության ենթադրյալ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

14:23 11.07.2025

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ որպես Սուպերմենի գեներացված պատկերը՝ ամերիկացի առաջնորդին անվանելով «հույսի խորհրդանիշ»։ Ավելի վաղ Թրամփը ինքը հրապարակել էր արհեստական ​​բանականության կողմից ստեղծված պատկեր, որտեղ նա ներկայացել էր որպես Հռոմի պապ։ «Թրամփի նախագահությունը. ճշմարտություն, արդարադատություն և ամերիկյան ուղի», – ասվում է պատկերի վրա գրված տեքստում։ ...

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

14:10 11.07.2025

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։ Հերթական միջոցառման շրջանակներում՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, կգործարկվի էլեկտրական շչակ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ […] ...

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:58 11.07.2025

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակից հետո համառ պայքարում պարտվել է Կիպրոսի թիմին` 69-73: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արենի Օհանյանն է եղել։ Հայաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: ...

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

13:45 11.07.2025

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

BACK_TO_TOP