Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է  ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է  ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

22:24 15.04.2020

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համաձայն` անցկացվել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքայի խմբի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ։

Նիստի մասնակիցները քննարկել են  ԵԱՏՄ անդամ պետությունների և անդամ չհանդիսացող երկրների միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման հարցը, որը ներկայացվել էր Բելառուսի կառավարության կողմից՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթում խնդրին առնչվող լրամշակում կատարելու նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով հայկական կողմի առաջարկները, ընդգծել է , որ ազատականացման գործընթացը տնտեսական ինտեգրացիայի կարևոր բաղադրիչներից է և ռազմավարական ուղղությունների փաստաթղթի տրանսպորտային ոլորտին առնչվող չհամաձայնեցված հարցերի շուրջ անհրաժեշտ է առաջնորդվել հավասարության և միասնականության տրամաբանությամբ։

«ՀՀ կառավարությունը համակարծիք է Բելառուսի իր գործընկերների առաջարկին և համոզված, որ ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին, ԵԱՏՄ անդամ պետությունների բեռնափոխադրողի համար կստեղծի հավասար պայմաններ, իսկ որոշ դեպքերում, այն է՝ երրորդ երկրի փոխադրողների նկատմամբ, մրցակցային առավելություններ»,- ասել է նախարար Պապիկյանը:

Առաջարկվող կարգավորումը, նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, բխում է ԵԱՏՄ անդամ երկրների ոչ միայն ազգային բեռնափոխադրողների, այլ նաև քաղաքացիների շահերից, քանի որ այն կապահովի տրանսպորտային մատչելի ծառայություններ և շուկայական ապամենաշնորհային պայմաններ, ինչի արդյունքում կնվազի փոխադրվող ապրանքների սպառողական գինը:

Նիստի ընթացքում մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչները անդրադարձել են  առաջարկվող կարգավորման համապատասխանությանը ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին, մտքեր փոխանակել  դեպի երրորդ երկրներ ավտոմոբիլային բեռնափոխադրումներին վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումների շուրջ։
Քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրասիական տնտեսական խորհրդի արտահերթ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը

09:19 08.05.2025

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը

Ուկրաինան չի նախատեսում առաջիկա 30 տարում մարել իր արևմտյան գործընկերների պարտքերը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պետական ​​պարտքն արդեն մոտենում է ՀՆԱ-ի 100%-ին։ Նա այդ գումարը զգալի է անվանել, սակայն հավելել, որ գործընկերների վարկերի մեծ մասը արվել է արտոնյալ պայմաններով, ուստի, առաջիկա տասնամյակներում գումարը պետք չէ մարել։ «Հարկ է նշել, […] ...

Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց է

09:10 08.05.2025

Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց է

Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդանավակայանների մեծ մասի, այդ թվում՝ Իսլամաբադի միջազգային օդանավակայանի բնականոն գործունեությունը վերականգնելու մասին: Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով գերատեսչությանը։ Նրանք նշել են, որ Պակիստանի օդային տարածքը մնում է բաց և անվտանգ քաղաքացիական ավիացիայի համար։ Միաժամանակ, օդային երթեւեկությունը Իսլամաբադի, Ռավալպինդիի եւ Կարաչիի շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է։ Այնուամենայնիվ, Իսլամաբադի […] ...

NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին

09:00 08.05.2025

NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

08:50 08.05.2025

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

08:28 08.05.2025

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...

BACK_TO_TOP