15:10 08.06.2018
Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, քաղաքացիներին ներկայանալով որպես ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից, նրանց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ արդեն ծառայության մեջ գտնվողներին վաղաժամկետ զորացրելու, հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով 2017-2018 թթ. պահանջել և խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.730.800 դրամին համարժեք 20.400 ԱՄՆ դոլար: Նվարդ Օսիպյանն իրականում որևէ տեղ չի աշխատել և գործընթացների վրա ազդելու հնարավորություններ չի ունեցել:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Նվարդ Օսիպյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նվարդ Օսիպյանի հնարավոր հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 010-57-93-12 և 011-56-27-24 հեռախոսահամարներով:
10:47 07.05.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել IFC -ի աջակցությամբ Հայաստանում, հատկապես՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։ Իվանա Ֆերնանդես Դուարտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...
10:38 07.05.2025
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
10:32 07.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ։ ...
10:25 07.05.2025
Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածներըՀնդկաստանը հետախուզական տվյալներ ուներ Պակիստանից ահաբեկչական հարձակումների պլանավորման մասին և օգտվել է դրանք կանխելու իր իրավունքից՝ իրականացնելով «Սինդուր» գործողությունը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վիկրամ Միսրին։ «Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ մեր հետախուզական տվյալները ցույց են տվել, որ Հնդկաստանի վրա նոր հարձակումներն անխուսափելի են։ Հետևաբար, անհրաժեշտ է դրանք կանխել։ Այսօր առավոտյան […] ...
10:20 07.05.2025
Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:16 07.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-7-ըԲացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝անձնական ունեցվածքի գողության և խարդախության, 5-ական դեպք՝ գույքը […] ...