13:15 16.04.2020
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է 13.04.2020թ. EcoNews.am կայքի կողմից հրապարակված «Թե ի՞նչ կապ ունի ապօրինի որսի սիրահար Էդո Կարապետյան անունով օգտատերը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի հետ» նյութին: Պատասխանում ասվում է.
«Հայտնում ենք, որ Էդո Կարապետյան անուն-ազգանունով օգտատերը (Էդիկ Կարապետյան), որը սոցիալական կայքերից մեկում հրապարակել էր հոդվածում ներկայացված լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի աշխատակից չի և երբևիցե չի հանդիսացել։ Կրած ռենջերի համազգեստը չի համապատասխանում «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների համազգեստին: Հետևաբար, կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկություններն ու սույն անհատականությանը չկապել արգելոցի աշխատակազմի հետ։ Նկարում տեսանելի տարբերանշանի առկայությունը ապացույց է, որ վերոհիշյալ անձը արգելոցի աշխատակից չէ։
Միաժամանակ հայտնում ենք, որ որոշ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ լուսանկարները «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում չեն արվել:
Բարձր գնահատելով բնապահպանական ոլորտում լրագրողական գործունեություն ծավալող մեր գործընկերների աշխատանքը, նրանց համարելով շրջակա միջավայրի պահպանության գործում մեր կարևոր դաշնակիցներ՝ խնդրում ենք հարկ եղած դեպքում կապ հաստատել մեզ հետ և ճշտել տեղեկությունները, զերծ մնալ ոչ ստույգ տեղեկություններ հրապարակելուց»։
20:19 10.07.2025
Կիևը Լոնդոնի երաշխիքներով բրիտանական զենքի գնման համար 2.3 միլիարդ դոլարի վարկ կստանաՈւկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) երաշխիքով վարկային համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում։ «Գրեթե 1.7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2.3 միլիարդ դոլար) վարկը կօգտագործվի «Հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացում» առաջնահերթ նախագծի ֆինանսավորման համար, որն իրականացվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության […] ...
20:07 10.07.2025
Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում էԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչի ուղեգիր: Աշխարհի 12-րդ ռակետն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթեց առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Բելինդա Բենչիչն ու Իգա Շվյոնտեկը: ...
19:50 10.07.2025
Ուկրաինան հույս ունի, որ ԵՄ-ն կծածկի Ուկրաինայի զինված ուժերի ծախսերի կեսը. Դենիս ՇմիգալՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ խաղաղ ժամանակ ուկրաինական բանակի ծախսերը կկազմեն տարեկան 50 միլիարդ եվրո, որի կեսը պետք է ծածկի Եվրամիությունը։ «Ռազմական ծախսերը ներկայումս կազմում են 100-120 միլիարդ դոլար։ Խաղաղ ժամանակ և առանց զենքի արտադրությունը հաշվի առնելու՝ ուկրաինական բանակի պահպանումը կարժենա տարեկան 50 միլիարդ եվրո։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կտրամադրի այս գումարի […] ...
19:40 10.07.2025
«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը«Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն այս ամռանը կհեռանա ակումբից, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չնայած դրան՝ Ռոդրիգոյի մարզական ապագայի վերաբերյալ վերջնական քննարկում կլինի հաջորդ շաբաթ։ Բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», բայց Ռոդրիգոն ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ 24-ամյա հարձակվողը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» մեկնարկային կազմում։ Ռոդրիգոն 2024/25 […] ...
19:32 10.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերՀուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպանը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...