15:16 16.04.2020
Ապրիլի 15-ին՝ ժամը 09:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից 10 փրկարար ծառայող: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻն-ից:
Մոտ 50 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են ծավալվել Բերդ համայնքի «Եղիշավան», «Պողոսի տղուտ», «Դյուզեր», «Ճիկլոպնի», «Չխուր», «Գյոռեր» և «Քրքրուտ» կոչվող հանդամասերում:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել են 23 փրկարար ծառայող, ոստիկանության Բերդի բաժնի 4 աշխատակից և համայնքի 20 բնակիչ:
Ժամը 20:00-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ քաղաքացին անվնաս հայտնաբերվել է Բերդ համայնքի «Պառավի պունկտ» կոչվող հանդամասում:
Նախարարությունից հիշեցնում են, որ ապրիլի 15-ին՝ ժամը 02:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկի բնակիչը (Արամ Ծ., ծնված 1963 թ.) ապրիլի 14-ին ժամը 08:00-ի սահմաններում մեկնել է «Եղիշավան» կոչվող հանդամաս և չի վերադարձել:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները, ոստիկանության Բերդի բաժնի 5 աշխատակից և համայնքի 30 բնակիչ մոտ 10 կմ երկարություն ունեցող «Եղիշասար» կոչվող հանդամասում իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...