«Հաղթանակի փոխանցումավազքը» ժամանեց Հայաստանի Հանրապետություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

«Հաղթանակի փոխանցումավազքը» ժամանեց Հայաստանի Հանրապետություն

16:28 16.04.2020

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված` ԱՊՀ մասնակից պետությունների սահմանների երկայնքով փոխանցումավազքի անցկացման հանդիսավոր միջոցառումը: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով «Հաղթանակի փոխանցումավազքի» անցկացման մեկնարկի արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռ. Գոլուբիցկին։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը իր խոսքում նշեց սահմանապահների ունեցած մեծ վաստակը Հայրենիքի առջև, ովքեր առաջինն էին իրենց վրա վերցրել գերմանական զորքերի հարվածները։ Վ. Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց սահմանապահներին, ովքեր այսօր հավատարմորեն ծառայում են իրենց պետությանը, ժողովրդին և հակազդում յուրաքանչյուր մարտահրավերի: Նշելով հայ ժողովրդի դերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին, գնդապետ Վ. Սարգսյանն ասաց. «Չկա մի ընտանիք ողջ ԱՊՀ տարածքում, որին պատերազմը չի անդրադարձել: Ամբողջ Խորհրդային միությունից մոտ 600 հազար հայ համալրել են Կարմիր բանակի շարքերը, ավելի քան 300 հազարը՝ զոհվել մարտադաշտերում: Հայ ժողովուրդը պատվով է կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ: Այս հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է, որը մենք երբեք չպետք է մոռանանք»:

Փոխանցումավազքը կանցնի ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանային ստորաբաժանումներով, որից հետո ապրիլի 17-ին Գյումրիում կփոխանցվի ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին։ Այն կշարունակի իր ճանապարհը` անցնելով ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության սահմանային ստորաբաժանումներով:

«Հաղթանակի փոխանցումավազքի» անցկացումը նախատեսված է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի առաջարկով, որի նպատակն է հավերժացնել ԱՊՀ ժողովուրդների հերոսական սխրանքը և միասնությունը։

Փոխանցումավազքը փետրվարի 5-ին միաժամանակ մեկնարկել է Բրեստ և Մուրմանսկ քաղաքներից: Այն անցնում է ԱՊՀ 9 երկրների՝ ավելի քան 60.000 կմ ընդհանուր երկարությամբ սահմաններով։

Փակման հանդիսավոր արարողությունը նախատեսված է մայիսի 28-ին ՌԴ մայրաքաղաքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP