19:51 16.04.2020
Բավրայի անցակետում բեռնատարների վարորդները թեստավորում են ռապիդ թեստերով։ Այս մասին այսօր SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա նշել է, որ ռապիդ թեստերով հնարավոր կլինի Հայաստանի սահմանը Բավրայի անցակետով հատող բեռնատարների վարորդների մոտ հայտնաբերել կորոնավիրուսի ախտանշանները․
«Բավրայի անցակետում բեռնատարների վարորդների համար իրականացվում է պարտադիր ռապիդ թեստավորում։ Սրանք կողմնորոշիչ թեստեր են։ Եթե կա դրական պատասխան, ապա ուղղորդվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նորից են թեստավորվում, արդեն այլ ընթացակարգով։ Իսկ եթե վարորդների մոտ ոչինչ չի հայտնաբերվում, ապա շարունակում են ճանապարհը»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նա նաև ասել է, որ երկրորդ օրն է՝ Շիրակի մարզում թեստավորումներ են կատարվում այլ մոտեցմամբ։ Նմուշառումներ կատարելու իրավունք են ստացել Գյումրիի բոլոր բուժհաստատությունները։ Մինչ այս, նմուշառումներ կատարվում էին միայն Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում։
«Անցել ենք թեստավորման լրիվ այլ մոտեցման։ Երկրորդ օրն է Շիրակի մարզի բոլոր բուժհաստատությունները նմուշառումներ են կատարում՝ ըստ այդ հաստատությունների բժիշկների ցուցումների։ Նախկին էպիդանամնեզ հավաքելու բավական թանկ գործընթացը պարտադիր պահանջում էր ապացուցված կոնտակտ կամ ռիսկային գոտուց վերադարձ։ Հիմա մոտեցումը փոխվել է։ Մեր բոլոր առողջապահական հիմնարկները, սկսած երեկվանից, առաջին իսկ առողջապահական ցուցում նկատելու դեպքում արդեն ստացել են իրավասություն նմուշառում դնելու և նմուշառումներն ուղարկելու Վանաձոր, որտեղ իրականացվում է թեստավորում, և ավելի կարճ ժամկետներում ստանում ենք պատասխանները»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։
Այսօրվա դրությամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 28 քաղաքացի, որից 23-ը՝ Շիրակի մարզի բնակիչ է։
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...