14:06 17.04.2020
«Մենք դեմ ենք եղել էդ գաղափարին, այն պարզ պատճառով, որ մեր ենթակառուցվածքները պատրաստ չեն համայնքների միավորմանը: Մենք համայնքները զրկել ենք իրենց ինքնությունից: Արհեստական խոչընդոտներ ենք ստեղծել համայնքների բնակիչների համար՝ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, մի հատ կադաստրի կամ ԺԵԿ-ի թղթի համար մեծացված համայնքի կենտրոն գնալ»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի այն օրենսդրական առաջարկին, ըստ որի՝ պետք է միավորվեն Իջևանի և Լերմոնտովոյի հատվածների համայնքները:
23:42 09.05.2025
Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համարՌուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...
23:34 09.05.2025
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավորՄայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...
23:24 09.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...
23:16 09.05.2025
Տեղի է ունեցել վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակինԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարին մասնակցեցին 46 շախմատիստներ։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները. 1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան 2-րդ տեղ՝ Կարեն Մակարյան 3-րդ տեղ՝ Լաերտ Մարգարյան 4-րդ տեղ՝ Հենրիկ Փաշայան 5-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան, […] ...
23:07 09.05.2025
Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներՄայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, […] ...
22:51 09.05.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանըՄայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում […] ...