Խնդիրը մի քիչ դանդաղ է լուծվում` համահունչ մեր ռեսուրսների. Սինանյանը` ՌԴ-ում մնացած հայրենակիցների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Խնդիրը մի քիչ դանդաղ է լուծվում` համահունչ մեր ռեսուրսների. Սինանյանը` ՌԴ-ում մնացած հայրենակիցների մասին

18:06 17.04.2020

«Համոզված ենք, որ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան և իրենց կարանտինը անցկացնել Հայաստանում, բայց նրանց Հայաստան տեղափոխելը մեկ հարց է, մեկ այլ հարց է այդ մարդկանց Հայաստան հասցնելուց հետո նման հոսքեր ընդունելու հնարավորությունը»,- այսօր` ապրիլի 17-ին, կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա իր խոսքում նշեց, որ այս պահին ռեալ պատկերացում չունեն Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մասին, չգիտեն նաև, թե այդ իրավիճակը հաջորդ ամիսներին ինչպես կփոփոխվի, հետևաբար փորձում են եղած հնարավորություններով, պետական ու սփյուռքի հնարավորությունների մոբիլիզացման միջոցով սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին հասցնել այն օգնությունը, որ իրատեսորեն կարող են հասցնել:

«Կան մեծ թվով հայրենակիցներ, որ ուզում են վերադառնալ: Մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան և Սաուդյան Արաբիա: Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Ադրբեջանը խաղից դուրս վիճակում են, Թուրքիայի մեր հայրենակիցները՝ 70 հոգի, կարողացել են հատել թուրք-վրացական սահմանը և ժամանել  Հայաստան, այժմ կարանտինի մեջ են: Նոր ահազանգ չունենք հավելյալ ցանկացողների մասին:

Այս պահին շատ են դիմում այն քաղաքացիները, որոնք հայտնվել են Ռուսաստանում, չունեն աշխատանք ու կացարան: Այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, նրանց համար կացարան ենք փնտրում: Այստեղ խնդիրը բարդանում է, քանի որ շատերը հնարավոր է՝ վարակված են, իսկ վարակված ոչ քաղաքացիներին շատ տեղերում բժշկական ծառայություն չեն մատուցում: Մեղմ ասած, խնդիրն այդ ուղղությամբ լուրջ է, և աշխատում ենք որքան կարող ենք մեղմել այս իրավիճակը»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Հարցին, թե ինչու խնդիրը չի լուծվում, Սինանյանը կարճ պատասխան տվեց.

«Ոչ թե չի լուծվում, այլ հարցը մի քիչ դանդաղ է լուծվում՝ համահունչ մեր ունեցած ռեսուրսների, իսկ մեր հնարավորություններն անսահմանափակ չեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP