19:13 17.04.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ վիճակ է մարզում՝ կապված նոր կորոնավիրուսի հետ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում վիրուսի դեմ պայքարում:
«Մարզում կա երեք անցակետ՝ Սյունիքի մարզի, Գեղարքունիքի մարզի և Արարատի մարզի հետ: Բնակիչներին և՛ բարձրախոսներով, և՛ համայնքի ղեկավարների, և՛ վարչական ղեկավարների կողմից տրվում է լիարժեք տեղեկատվություն՝ հիգիենիկ կանոնների հետ կապված: Անցակետերում ինքս լինում եմ գործից հետո, հետևողական աշխատանք է տարվում»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ Եղեգնաձորում շարժը համեմատաբար ակտիվ է, բայց դա անհիմն շարժի արդյունք չէ:
Ըստ Արարատ Գրիգորյանի՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների մասով արգելքը հանելը ռիսկի ավելացման չի բերել: Վերաբացված շինարարական ոլորտի կազմակերպություններում պահպանում են անհրաժեշտ կանոնները, կորոնավիրուսի դեպքեր, մինչ փակվելը, գրանցված չեն եղել:
«Վայոց ձորի տարածքում, Աստծուն փառք, որևէ միջադեպ չունենք: Մի քանի դեպք ունենք, քաղաքացիներ, որոնք Վայոց ձորի տարածք չեն եկել: Մեկուսացված է եղել Ծաղկաձորում, որևէ մեկի հետ չի շփվել»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ գյուղատնտեսական աշխատանքներն էլ ընթացքի մեջ են, որոշ խնդիրներ կան, որոնք կորոնավիրուսի հետ կապ չունեն, դրանք էլ փորձում են լուծել:
Մանրամասները՝ հեռախոսազրույցում:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...